Բուրգոս
From Wikipedia, the free encyclopedia
Բուրգոս (իսպ.՝ Burgos), քաղաք Իսպանիայիա Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում, Բուրգոսի պրովինցիայի կենտրոն, Կաստիլիայի նախկին մայրաքաղաք։ Բնակչությամբ Բուրգոսը 37-րդ քաղաքն է Իսպանիայում։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուրգոս (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բուրգոս | |||||
Burgos | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Երկրամաս | Բուրգոս | ||||
Շրջան | Կաստիլիա և Լեոն | ||||
Համայնք | Ալֆոս դե Բուրգոս | ||||
Քաղաքապետ | Juan Carlos Aparicio | ||||
Հիմնադրված է | 884 թ. | ||||
Մակերես | 107,08 կմ² | ||||
ԲԾՄ | 856 մ | ||||
Բնակչություն | 178574 մարդ (2010) | ||||
Խտություն | 1546 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 947 | ||||
Փոստային դասիչ | 09001–09007 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BU | ||||
Պաշտոնական կայք | aytoburgos.es | ||||
| |||||
Անվանում
Հիմնադրվել է 9-րդ դարի վերջին։ Անվանումն առաջացել է վեստգոթերեն burg՝ «դղյակ, ամրոց» բառից։ Բուրգոսը 11-13-րդ դարում եղել է Կաստիլիայի թագավորների աթոռանիստը[1]։
Աշխարհագրություն և կլիմա
Տարածքը կազմում է 107,08 կմ²։ Ադմինիստրատիվ կենտրոնից հեռու է 244 կմ։
Կլիման մայրցամաքային ու չոր է՝ ցուրտ ձմեռներով ու շոգ ամառներով։
Բնակչություն
Բնակչության 2001-2024 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Պատմություն և մշակույթ
Բուրգոսը հիմնադրվել է 9-րդ դարում (884 թվականին) Ալֆոնսո 3-րդ Մեծ արքայի կողմից՝ որպես կարևոր հենակետ (ամրոց) Մավրների դեմ կռվում։ Իսպանիայում յուրաքանչյուր երեխա գիտի Բուրգոսը ինչպես Սիդա քաղաքը՝ Բուրգոսի մոտակայքում եղել է 11-րդ դարի իսպանացի ազգային հերոս Ռոդրիգո Դիաս դե Բիվարը՝ հայտնի այդ անվամբ։ Իր կնոջ հետ՝ Խիմենայի, նա թաղված է Բուրգոսյան եկեղեցում, որը պատկանում է Յունեսկոյին։
Բացի այդ շքեղ գոթական կառույցից (կառուցումը սկսված 13-րդ դարում և ավարտված 3 դար հետո) և հին քաղաքային դարպասից, քաղաքում գտնվում է նաև Լաս Ուելգասի վանքը՝ հիմնադրված 1187 թվականին արքա Կաստիլիա Ալֆոնսո 8-րդի կողմից։ Վանքում պահպանվում է խալիֆ Մուհամադ ան-Նասիրի դրոշը՝ նվաճված Լաս Նավաս դե Տոլոսայի ճակատամարտի ժամանակ 1212 թվականին։
Քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը Իսպանիայում հանդիսանում էր ազգային շարժման կենտրոն՝ գեներալ Ֆրանկոյի գլխավորությամբ։
Խոհանոց
Բուրգոսը հայտնի է իր երշիկեղենով, որ կոչվում է «Բուրգոսի Մորսիլիա»։ Այն պատրաստում են արյունից, ճարպից ու բրնձից։
Տեսարժան վայրեր
- Բուրգոսյան ամրոց
- Բուրգոսյան եկեղեցի
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.