From Wikipedia, the free encyclopedia
Անտուան Անրի Բեքերել (ֆր.՝ Antoine Henri Becquerel, դեկտեմբերի 15, 1852[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5] - օգոստոսի 25, 1908[1][3][6][…], manoir de Pen Castel, Լե Կրուազիկ), ֆրանսիացի ֆիզիկոս։
Անտուան Անրի Բեքերելը հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը։ Բեքերելը 1874 թվականին ավարտել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցը, իսկ 1876 թվականին դասավանդել է նույն դպրոցում։ 1892 թվականին դարձել է Փարիզի բնագիտապատմական թանգարանի, 1895 թվականին՝ Պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր, 1908 թվականին ընտրվել է Փարիզի գիտությունների ակադեմիայի նախագահ։ Անրի Բեքերելն զբաղվել է օպտիկայի, էլեկտրականության, մագնիսականության, լուսաքիմիայի, էլեկտրաքիմիայի և օդերևութաբանության զանազան հարցերի ուսումնասիրությամբ։ 1896 թվականին հետազոտելով լուսարձակող տարբեր նյութերի ազդեցությունը լուսանկարչական թղթի վրա, հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը, որի համար 1903 թվականին արժանացել է Նոբելյան Մրցանակի։ Ուսումնասիրել է նաև ռադիոակտիվ ճառագայթման ֆիզիոլոգիական ազդեցությունը։
Միավորների միջազգային համակարգում Բեքերելի անունով է կոչվել ռադիոակտիվության միավորը (Բք)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.