Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Անսովոր մահերի ցանկ, որը ներառում է մահվան եզակի կամ չափազանց հազվադեպ հանգամանքներ, որոնք գրանցվել են պատմության ընթացքում և բազմաթիվ աղբյուրների կողմից նշվում են որպես անսովոր։
Անձի անունը | Պատկեր | Մահվան ամսաթիվ | Մանրամասներ |
---|---|---|---|
Մենես | 3200 Ք․ա․ | Եգիպտական փարավոնը և Վերին և Ստորին Եգիպտոսի միավորողը առևանգվել է, այնուհետև սպանվել գետաձիու կողմից[1][2]։ | |
Աթենքի Դրակոն | 620 Ք․ա | Հաղորդվում է, որ աթենացի օրենսդիրը խեղդվել է Հունաստանի Էգինա քաղաքի թատրոններից մեկում, երբ երախտագետ քաղաքացիները որպես նվերներ նրան ողողել են թիկնոցներով և գլխարկներով[3][4]։ | |
Խարոնդաս | 700 Ք․ա․ | Ըստ Դիոդորոս Սիկիլացու՝ Սիցիլիայից ժամանած հույն օրենսդիրը օրենք է ընդունել, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք, ով զենք է մտցնում Համագումար, պետք է մահապատժի ենթարկվի։ Մի օր նա ժամանել է Համագումար՝ օգնություն խնդրելով գյուղում մի քանի ավազակների հետ կռվելու համար, բայց դանակը դեռ ամրացված էր իր գոտուն։ Սեփական օրենքը պահպանելու համար նա ինքնասպան է եղել[5][6][7]։ | |
Ֆիգալիայի Արրիխիոն | 564 Ք․ա․ | Հույն պանկրատիստը Օլիմպիական խաղերի եզրափակչի ժամանակ սեփական մահվան պատճառ է դարձել։ Բռնվելով իր անհայտ հակառակորդի կողմից խեղդամահի մեջ և չկարողանալով ազատվել՝ Արրիխիոնը ոտքով հարվածել է մրցակցին՝ ոտնաթաթի/կոճի վնասվածքից այնքան ցավ պատճառելով նրան, որ մրցակիցը պարտության նշան է արել մրցավարներին, բայց միևնույն ժամանակ կոտրել է Արիխիոնի վիզը։ Քանի որ հակառակորդը ընդունել էր պարտությունը, Արրիխիոնը հետմահու հաղթող է հռչակվել[8][9]։ | |
Կրոտոնի Միլո | 600՝ Ք․ա․ 6-րդ դար | Հաղորդվում է, որ օլիմպիական չեմպիոն ըմբիշի ձեռքերը հայտնվել են թակարդում, երբ նա փորձել է երկու կես անել ծառը. այնուհետև նրան խժռել են գայլերը (կամ, ավելի ուշ տարբերակներում, առյուծները)[10]։ | |
Զևքսիս | 500՝ Ք․ա․ 5-րդ դար | Հույն նկարիչը մահացել է ծիծաղից, երբ նկարում էր մի տարեց կնոջ[11][12]։ | |
Սամոսի Պյութագորաս | 495 Ք․ա․ | Անտիկ աղբյուրները համաձայն չեն, թե ինչպես է հույն փիլիսոփան մահացել[13][14], բայց մեկ ուշ և, հավանաբար, ապոկրիֆ լեգենդ, որը հաղորդում է և՛ Դիոգենես Լայերտացին՝ մ.թ.ա․ երրորդ դարի հայտնի փիլիսոփաների կենսագիր, և՛ Յամբլիքոսը՝ նեոպլատոնիստ փիլիսոփա, ասում է, որ Պյութագորասը սպանվել է իր քաղաքական թշնամիների կողմից։ Ենթադրաբար, նա գրեթե կարողացել է փախչել նրանցից, բայց հասել է լոբու դաշտ և հրաժարվել վազել այնտեղով, քանի որ արգելել էր լոբիները որպես ծիսական անմաքուր[14][15]։ Քանի որ դաշտով վազելը կխախտեր իր իսկ ուսմունքները, Պյութագորասը պարզապես դադարեց վազել և սպանվեց։ Այս պատմությունը կարող է հորինված լինել Կիզիկոսի Նեանտեսի կողմից, որի վրա և՛ Դիոգենեսը, և՛ Յամբլիքոսը հիմնվում են որպես աղբյուր[14]։ | |
Անակրեոն | 485 Ք․ա․ | Բանաստեղծը, որը հայտնի է գինին փառաբանող գործերով, ըստ Պլինիոս Ավագի, խեղդվել է խաղողի կորիզից։ 1911 թվականի «Բրիտանական հանրագիտարանը» առաջարկում է, որ «պատմությունն առասպելական հարմարեցման մթնոլորտ ունի բանաստեղծի սովորություններին»[11][16]։ | |
Հերակլիտոս Եփեսացի | 475 Ք․ա․ | Համաձայն Դիոգենես Լայերտացու կողմից տրված մի պատմության՝ ասվում էր, որ հույն փիլիսոփային հոշոտել են շները այն բանից հետո, երբ նա իր այտուցը բուժելու համար իր վրա կովի գոմաղբ է քսել[17][18]։ | |
Թեմիոստոկլես | 459 Ք․ա․ | Աթենացի գեներալը, ով հաղթել է Սալամինի ճակատամարտում, իրականում մահացել է աքսորում՝ բնական պատճառներով[19][20], սակայն լայնորեն խոսվում էր, որ նա ինքնասպան է եղել՝ խմելով մանրացված հանքանյութերի լուծույթ, որը հայտնի է որպես ցլի արյուն[19][20][21][22]։ Լեգենդը լայնորեն վերապատմվում է դասական աղբյուրներում։ 20-րդ դարի սկզբերի անգլիացի կլասիցիստ Պերսի Գարդներն առաջարկել է, որ Թեմիստոկլեսի՝ ցլի արյուն խմելու մասին պատմությունը կարող էր հիմնված լինել նրա արձանի անտեղյակ թյուրըմբռնման վրա, որը ցույց էր տալիս Թեմիստոկլեսին հերոսական դիրքով, ով բարձրացրել է գավաթը որպես ընծա աստվածներին։ Կատակերգական դրամատուրգ Արիստոֆանեսն իր «Ասպետները» կատակերգության մեջ (կատարված մ.թ.ա. 424 թվականին) նշում է Թեմիստոկլեսի ցլի արյուն խմելը որպես մարդու մահվան ամենահերոսական միջոց[20][23]։ | |
Էքսիլես | 455 Ք․ա․ | Ըստ Վալերիուս Մաքսիմուսի՝ աթենացի երեք մեծ ողբերգականներից ավագը, սպանվել է կրիայի կողմից, որը իր վրա է նետել արծիվը, որը նրա ճաղատ գլուխը շփոթել էր քարի հետ, որը հարմար էր սողունի պատյանը կոտրելու համար։ Պլինիոս Ավագն իր «Բնական պատմության» մեջ ավելացնում է, որ Էսքիլեսը դրսում էր մնում՝ կանխելու այն մարգարեությունը, որ նա սպանվելու էր այդ օրը «տան ընկնելու պատճառով»[11][24][25][26]։ | |
Ակրիջենտոյի Էմպեդոկլես | 430 Ք․ա․ | Ըստ Դիոգենես Լայերտացու՝ Սիցիլիայից Նախասոկրատական փիլիսոփա, Էմպեդոկլեսը իր պահպանված բանաստեղծություններից մեկում հայտարարել է, որ ինքը «աստվածային էակ է... այլևս մահկանացու չէ»[27], փորձել է ապացուցել, որ անմահ աստված է՝ ցատկելով դեպի Էթնա լեռան, գործող հրաբուխ[28][29]։ Այս լեգենդին հղվում է նաև հռոմեացի բանաստեղծ Հորացիոսը[30]։ | |
Սոֆոկլես | 406 Ք․ա․ | Մի շարք «ուշագրավ» լեգենդներ երեք մեծ աթենացի ողբերգականներից ևս մեկի մահվան վերաբերյալ արձանագրված են ուշ անտիկ Սոֆոկլեսի կյանքում։ Համաձայն լեգենդներից մեկի՝ նա խեղդվել է չհասած խաղողով։ Մեկ ուրիշն ասում է, որ նա մահացել է ուրախությունից այն բանից հետո, երբ լսել է, որ իր վերջին պիեսը հաջողությամբ է պսակվել։ Երրորդ պատմությունը հայտնում է, որ նա մահացել է շնչահեղձությունից՝ բարձրաձայն կարդալով երկարատև մենախոսություն իր «Անտիգոնե» պիեսի վերջից՝ առանց կետադրական նշանների համար շունչ քաշելու[26]։ | |
Միտրիդատ | 401 Ք․ա․ | Պարսիկ զինվորը, որը խայտառակել է իր թագավոր Արտաքսերքսես II-ին` պարծենալով, որ սպանել է իր հակառակորդ Կյուրոս Կրտսերին (ով Արտաքսերքսես II-ի եղբայրն էր), մահապատժի է ենթարկվել սկաֆիզմի միջոցով։ Թագավորի բժիշկ Կտեսիասը հայտնում է, որ Միտրիդատը 17 օր դիմացել է միջատների տանջանքներին[31][32]։ | |
Դեմոկրիտես Աբդերացի | 370 Ք․ա․ | Ըստ Դիոգենես Լաեյրտացու՝ հույն ատոմիստ փիլիսոփան մահացել է 109 տարեկանում. քանի որ նա իր մահվան անկողնում էր, նրա քույրը խիստ անհանգստացած էր, քանի որ վերջինս պետք է կատարեր իր կրոնական պարտավորությունները աստվածուհի Արտեմիսի հանդեպ մոտալուտ Թեսմոֆորիայի եռօրյա փառատոնում։ Դեմոկրիտեսը խնդրել էր իր քրոջը, որ նա իր քթի տակ մի կտոր տաք հաց դնի, և փառատոնի երեք օրերը Դեմոկրիտեսը կարողացել է գոյատևել՝ հոտոտելով այդ հացի կտորը։ Նա մահացել է փառատոնի ավարտից անմիջապես հետո[33][34]։ | |
Անտիֆանես | 310 Ք․ա․ | Ըստ Սուդայի` միջին ատտիկյան կատակերգության հայտնի կատակերգական բանաստեղծը մահացել է տանձի հարվածից հետո[35][36]։ | |
Ագաթոկելս Սիրաքյուսցի | 289 Ք․ա․ | Սիրաքյուսցի հույն բռնակալին սպանել են թունավոր ատամի չոփով[11][37]։ | |
Կոսի Ֆիլիթաս | 270 Ք․ա․ | Ըստ Աթենաոսի՝ հույն մտավորականն այնքան ինտենսիվ է ուսումնասիրել փաստարկները և սխալ բառերի օգտագործումը, որ սպառվել է և սովամահ եղել[38]։ Բրիտանացի կլասիցիստ Ալան Քեմերոնը ենթադրում է, որ Ֆիլիթասը մահացել է վատնման հիվանդությունից, ում ժամանակակիցները կատակում էին, որ պայմանավորված էր նրա պեդանտիզմով[39]։ | |
Զենոն Կիտիոնացի | 270 Ք․ա․ | Հույն փիլիսոփան Կիպրոսի Կիտիումից (Կիտիոն) դպրոցից դուրս գալու ժամանակ սայթաքել է և ընկել՝ կոտրելով ոտքի մատը։ Բռունցքով հարվածելով գետնին, նա մեջբերել է տող «Նիոբե»-ից. «Ես գալիս եմ, գալիս եմ, ինչո՞ւ ես ինձ կանչում»։ Շունչը պահելով՝ տեղում մահացել է[40]։ | |
Ցին Շի Հուանդի | Օգոստոս, 210 Ք․ա․ | Չինաստանի առաջին կայսրը, ում արտեֆակտներն ու գանձերը ներառում են տերակոտե բանակը, մահացել է սնդիկի մի քանի հաբ ընդունելուց հետո՝ հավատալով, որ դա իրեն հավերժական կյանք կպարգևի[41][42][43]։ | |
Սոլիի Քրիսիպոս | 206 Ք․ա․ | Մ.թ.ա. երրորդ դարի հույն ստոիկ փիլիսոփայի մահվան մասին հին պատմություններից մեկը պատմում է, որ նա մահացել է ծիծաղից այն բանից հետո, երբ տեսել է, թե ինչպես է էշը ուտում իր թուզերը. նա մի ստրուկի հրամայել է, որ էշին խմեցնի մաքուր գինի, որպեսզի հարբեցնի դրան, և հետո «...այնքան ծիծաղաց, որ մահացավ» (Դիոգենես Լաեյրտացի 7.185)[44]։ | |
Եղիազար Ավարան | 163 Ք․ա․ | Համաձայն 1 Մակավեյ 6։46-ի՝ Հուդա Մակավեյի եղբայրը մարտում իր նիզակը խրել է թագավորի մարտական փղի փորը, որը սատկել է և ընկել Եղիազարի վրա՝ նրան անմիջապես սպանելով[45]։ | |
Մանիուս Ակվիլիուս և Մարկոս Կրասսոս | Ք․ա․ 1-ին դար | Հռոմեական Հանրապետության ուշ շրջանների հյուպատոսը որպես դեսպան ուղարկվել է Փոքր Ասիա Ք․ա․ 90 թվականին՝ Նիկոմեդես Դ Բյութինացուն վերադարձնելու իր թագավորություն այն բանից հետո, երբ վերջինս վտարվել էր Միհրդատ Զ Եվպատորի կողմից։ Բայց Ակվիլիուսը խրախուսեց Նիկոմեդեսին գրավել Միհրդատի տարածքի մի մասը, որը սկիզբ դրեց Միհրդատի առաջին պատերազմին։ Ակվիլիուսին առևանգեցին և բերեցին Միհրդատի մոտ, որը մ.թ.ա. 88-ին նրան մահապատժի ենթարկեց՝ հալած ոսկի լցնելով նրա կոկորդը։ Ըստ մի պատմության՝ հռոմեացի զորավար և պետական գործիչ Մարկոս Լիկինիոս Կրասսոսը, ով շատ ագահ էր, չնայած նրան, որ նրան անվանում էին «Հռոմի ամենահարուստ մարդը», խորհրդանշական ծաղրանքով հարստության նրա ծարավին՝ նույն կերպ մահապատժի ենթարկվեց պարթևների կողմից այն բանից հետո, երբ նրանք հաղթեցին նրան Խառանի ճակատամարտում Ք․ա․ 53 թվականին։ Սակայն, մինչ օրս պարզ չէ, թե արդյո՞ք Կրասսոսն այդպես է մահացել[46]։ | |
Պորկիոս Կատոնիս | Հունսի, Ք․ա․ 43 թ․ մինչև Հոկտեմբեր Ք․ա․ 42 թ․ | Մարկոս Պորկիոս Կրտսերի դուստրը՝ Մարկոս Բրուտոսի երկրորդ կինը, համաձայն հին պատմաբանների, ինչպիսիք են Կասսիոս Դիոն և Ապիանոսը, ինքնասպան է եղել տաք ածուխ կուլ տալով[47]։ Ժամանակակից պատմաբաններն այս հեքիաթն անհավանական են համարում[48]։ | |
Կլավդիոս Դրուսոս | 20 Ք․ա․ | Ըստ Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսի՝ ապագա հռոմեական կայսր Կլավդիոսի որդին մահացել է տանձի հետ խաղալիս։ Նա տանձը շատ բարձր նետել է օդ, և երբ այն ընկել է, նա այն բռնել է իր բերանով, բայց խեղդվել և մահացել է շնչահեղձությունից[49]։ | |
Տիբերիոս | Մարտի 16, Ք․ա․ 37 | Հռոմեական կայսրը մահացել է Միսենումում 78 տարեկան հասակում։ Ըստ Տակիտոսի՝ կայսրը կարծես մահացել էր, և Կալիգուլային, ով գտնվում էր Տիբերիոսի վիլլայում, շնորհավորում էին կայսրության ժառանգորդության կապակցությամբ, երբ լուրեր հասան, որ կայսրը վերակենդանացել է և ապաքինվում է։ Նրանք, ովքեր մի քանի րոպե առաջ ճանաչեցին Կալիգուլային որպես Ավգուստուս, փախան՝ վախենալով կայսեր զայրույթից, մինչդեռ Մակրոն՝ Պրետորիայի գվարդիայի պրեֆեկտը, օգտվեց քաոսից՝ Տիբերիոսին խեղդելով իր իսկ անկողնային ծածկոցներով՝ վերջնականապես սպանելով նրան[50]։ | |
Պետրոս առաքյալ | Մ․թ․ 64-ից մինչև 68 | Հիսուսի առաքյալը գլխիվայր խաչվեց Հռոմում՝ հիմնվելով նրա պնդման վրա, որ նա արժանի չէ մահանալու այնպես, ինչպես իր Փրկիչը[51][52]։ | |
Սիմոն Կանանացի | Մ․թ․ 1-ին դար | Ըստ հին ավանդության՝ Հիսուսի առաքյալը մեջտեղից սղոցվել էՊարթևստանում[53]։ | |
Սուրբ Լավրենտ | 258 | Վալերիանի հալածանքների ժամանակ սարկավագին ողջ-ողջ խորովել են հսկա գրիլի վրա[54][55]։ Պրուդենտիոսը պատմում է, որ Լավրենտը կատակել է իր տանջողների հետ. «Պտտեք ինձ՝ այս կողմից արդեն պատրաստվել եմ»[56]։ Այժմ նա խոհարարների և կատակերգուների հովանավոր սուրբն է[57]։ | |
Ալ-Ռասթանի Մարկուս | 362 | Քրիստոնյա եպիսկոպոսին և նահատակին կախել են մեղրով քսած զամբյուղի մեջ, որպեսզի մեղուները խայթեն նրան մինչև մահ[11]։ | |
Վալենտինիան I | 17 Նոյեմբեր, 375 | Հռոմեական կայսրը ինսուլտ է տարել, որն առաջացել է օտարերկրյա բանագնացների վրա բարկացած բղավելուց[58]։ |
Name of person | Image | Date of death | Details |
---|---|---|---|
Կոստանդ Բ | 15 Հուլիս, 668 թ․ | Բյուզանդական կայսրը սպանվել է դույլի միջոցով՝ ըստ Թեոֆիլոս Եդեսիացու[59]։ | |
Ռագնար Լոդբրոկ | 865 | Վիկինգների կիսալեգենդար առաջնորդը, ում սխրագործությունները պատմվում են Ragnars saga loðbrókar-ում՝ տասներեքերորդ դարի իսլանդական սագա, ասվում է, որ գերեվարվել է Նորթումբրիայի Էլլան-ի կողմից, որը նրան մահապատժի է ենթարկել՝ նետելով օձերով լի փոսի մեջ[60]։ | |
Ֆրանսիացի Լուի Գ | 5 Օգոստոս, 882 | Արևմտյան Ֆրանցիայի թագավորը մահացել է մոտ 18 տարեկանում Սեն-Դենիում։ Մինչ նա իր ձիով հետապնդում էր մի աղջկա, որը փախչում էր իր հայրական տանը ապաստան գտնելու, նա գլուխը հարվածեց ցածր դռան պատին և ընկավ՝ կոտրելով իր գանգը[61]։ | |
Բարսեղ Ա Մակեդոնացի | 29 Օգոստոս, 886 | Բյուզանդական կայսեր գոտին որսի ժամանակ խճճվել է եղջերուի եղջյուրների միջև, և կենդանին նրան16 մղոն (26 կմ) քարշ է տվել անտառի միջով։ Այս դժբախտ պատահարի պատճառով Բազիլը հիվանդացել է տենդով և կարճ ժամանակ անց մահացել է[62]։ | |
Սիգուրդ Էսթեինսսոն Օրկենյան կղիզներից | 892 | Օրկենյան կղզիների երկրորդ կոմսը կապել է իր պարտված թշնամու՝ Մաել Բրիգտեի գլուխը ձիու թամբին։ Ըստ հին սկանդինավյան Heimskringla-ի և Orkneyinga-ի սագաների, Բրիգտեի ատամները քսվել են Սիգուրդի ոտքին, երբ նա ձիավարել է, ինչի հետևանքով մահացու վարակ է առաջացրել[63]։ | |
Էդմունդ Այրոնսայդ | 30 Նոյեմբեր, 1016 | Ենթադրվում է, որ անգլիական թագավորը դանակահարվել է զուգարանին նստած ժամանակ՝ դրա տակ թաքնված մարդասպանի կողմից[64]։ | |
Բելա Ա Հունգարացի | 11 Սեպտեմբեր, 1063 | Այն բանից հետո, երբ Սրբազան Հռոմեական կայսրությունը որոշեց ռազմական արշավախումբ սկսել Հունգարիայի դեմ՝ երիտասարդ Սողոմոնին գահին վերադարձնելու համար, Հունգարիայի թագավորը լուրջ վնասվածք ստացավ, երբ «նրա գահը կոտրվեց նրա տակ» Դոմոշում գտնվող իր կալվածքում[65]։ Թագավորը, որը «կիսամեռ էր», ըստ Chronicum Pictum-ի, տարվել է իր թագավորության արևմտյան սահմանները, որտեղ նա մահացել է Կանիզսա գետի մոտ 1063 թվականի սեպտեմբերի 11-ին[66][67]։ | |
Ֆիլիպ Ֆրանսիացի | 13 Հոկտեմբեր, 1131 | Մահացել է Փարիզով զբոսնելի, երբ նրա ձին սայթաքել է թրիքի կույտի դուրս թռած սև խոզի վրա[68]։ | |
Հենրի I (Անգլիայի թագավոր) | 1 Դեկտեմբեր, 1135 | Հարազատներին այցելելիս, ենթադրվում է, որ նա հակառակ իր բժշկի խորհրդների՝ շատ քանակությաբ ճրագ-ձուկ է կերել, ինչը հանգեցրել է աղիներում ցավի առաջացման և ի վերջո մահվան[69]։ | |
Հովհաննես II Կոմնենոս | 1 Ապրիլ, 1143 | Վարազի որսի ժամանակ թունավորված նետով քերծել է իրեն և այնուհետև մահացել վարակից[70]։ | |
Էրֆուրտի աղետի զոհեր | 26 Հուլիս, 1184 | Մինչ Գերմանիայի թագավոր Հենրիխ VI-ը ոչ պաշտոնական հավաք էր անցկացնում Էրֆուրտի Պետերբերգի ամրոցում, հավաքված ազնվականների ընդհանուր ծանրության տակ շենքի փայտե երկրորդ հարկը փլուզվել է։ Ազնվականների մեծ մասն ընկել է առաջին հարկի տակ գտնվող մարդկային արտաթորանքով փոսը, որտեղ նրանցից մոտ 60-ը մահացել է՝ խեղդվելով հեղուկ արտաթորանքում[71]։ | |
Հենրիխ Ա (Կաստիլիայի թագավոր) | 6 Հունիս, 1217 | Կաստիլիայի 13-ամյա թագավորը սպանվել է տանիքից ընկած սալիկից[72]։ | |
Ալ-Մուստասիմ | 20 Փետրվար, 1258 | Բաղդադի վերջին Աբասյան Խալիֆը մահապատժի է ենթարկվել նրան գերեվարած Մոնղոլների կողմից, որոնք նրան փաթաթել են գորգի մեջ, ինչից հետո ձիերը տրորել են նրան[73]։ | |
Էդուարդ II | 21 Սեպտեմբեր, 1327 | Ասվում էր, որ անգլիացի թագավորը սպանվել է այն բանից հետո, երբ պաշտոնանկ է արվել և բանտարկվել է իր կնոջ՝ Իզաբելլայի և նրա սիրեկան Ռոջեր Մորտիմերի կողմից՝ նրա հետանցքը եղջյուր մտցնելով, որի միջով շիկացած երկաթ է մտցվել՝ այրելով նրա ներքին օրգանները՝ առանց մարմնի վրա որևէ նշան թողնելու[74][75]։ Սակայն, Էդվարդ II-ի մահվան վերաբերյալ իրական ակադեմիական կոնսենսուս չկա, և պնդվում է, որ այս պատմությունը պարզապես քարոզչություն է[76]։ | |
Հովհաննես Բոհեմացի | 26 Օգոստոս, 1346 | 10 տարի կույր լինելուց հետո Բոհեմի թագավորը մահացավ Կրեսիի ճակատամարտում, երբ նրա հրամանով իր ուղեկիցները կապեցին իրենց ձիերի սանձերը նրա ձիերին և արշավեցին։ Նրան սպանել են հաջորդած կռվի ժամանակ[77][78]։ | |
Չարլզ Բ Նավառացի | 1 Հունվար, 1387 | Այդ ժամանակների մատենագիր Ֆրուսարը պատմում է, որ Նավառայի թագավորին, որը հայտնի էր որպես «Չարլզ Վատ», մեծ տարիքում տառապելով հիվանդությունից, նրա բժշկը կարգադրել են նրան սերտորեն կարել թորած սպիրտներով թաթախված կտորին։ Շատ դյուրավառ սավանը պատահաբար բռնկվել է, և Չարլզը հետագայում մահացել է ստացած վնասվածքներից։ Ֆրոոսարը սարսափելի մահը համարում էր Աստծո դատաստան թագավորի նկատմամբ[79][80][81]։ | |
Մարտին Արագոնցի | 31 Մայիս, 1410 | Արագոնյան արքան մահացել է մարսողության խանգարման և անզուսպ ծիծաղի համակցությունից։ Ըստ լեգենդի՝ Մարտինը տառապում էր մարսողության խանգարումից, որն առաջացել էր մի ամբողջ սագ ուտելուց, երբ նրա սիրելի կատակախոսը՝ Բորրան, մտավ թագավորի ննջասենյակ։ Երբ Մարտինը Բորային հարցրեց, թե որտեղ է նա եղել, կատակախոսը պատասխանեց. «Հաջորդ խաղողի այգում, որտեղ ես տեսա մի երիտասարդ եղնիկ, որը պոչից կախված էր ծառից, կարծես ինչ-որ մեկը նրան այդպես պատժել էր թուզ գողանալու համար»։ Այս կատակը պատճառ հանդիսացավ, որ թագավորը մահանա ծիծաղելուց[82][83]։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.