Աթենեոս

From Wikipedia, the free encyclopedia

Աթենեոս կամ Աթենեոս Նավկրատոսցի (հին հունարեն՝ Ἀθήναιος Ναυκρατίτης, Ἀθηναῖος Ναυκρατίτης, լատին․՝ Athenaeus, մոտ 170, Նաուկրատիս, Բուհեյրա, Եգիպտոս[1] - ոչ վաղ քան 223), 2-3 դդ. հույն հռետոր և քերականագետ, ծագումով Եգիպտոսի Նավկրատիս քաղաքից։ Սկզբում ապրել է Ալեքսանդրիայում, այնուհետև տեղափոխվել է Հռոմ։ Հեղինակ է գրեթե ամբողջությամբ մեզ հասած «Սոփեստների խնջույքը» երկի (15 գիրք, հին հունարեն՝ Δειπνοσοφισταί)։ Երկում ներկայացված է 30 սոփեստների կողմից տարվող երևակայական երկխոսություն, որոնք խոսում են հին հույների բարքերի, մասնավոր և հասարակական կյանքի, արվեստի, մշակույթի, գրականության և քերականության տարբեր բնագավառների և այլ առարկաների մասին։ «Սոփեստների խնջույք» երկը անտիկ պատմության և մշակույթի կարևոր սկզբնաղբյուր է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենեոս» հոդվածին։
Արագ փաստեր Աթենեոս, Ծնվել է ...
Աթենեոս
Ծնվել էմոտ 170
ԾննդավայրՆաուկրատիս, Բուհեյրա, Եգիպտոս[1]
Մահացել էոչ վաղ քան 223
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԵրկերDeipnosophistae?[1]
Մասնագիտությունգրող, հռետոր և բանաստեղծ
 Athenaeus Վիքիպահեստում
Փակել


  1. Λεξικό Νεοελληνικής Λογοτεχνίας (հուն.): Πρόσωπα, Έργα, Ρεύµατα, ΌροιΑθήνα: 2007. — P. 24—25. — ISBN 978-960-16-2237-8

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.