«Անգլիացի հիվանդը» (անգլ.՝ The English Patient), 1996 թվականին Էնթոնի Միգելլայի կողմից նկարահանված դրամա։ Ֆիլմը նկարահանված է Մայքլ Օնդաջի համանուն վեպի մոտիվներով, որի համար նա 1992 թվականին ստացավ Բուկերովյան մրցանակ։
Ֆիլմի պրեմիերան կայացավ ԱՄՆ-ում 1996 թվականի նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսում։ Ֆիլմի բյուջեն մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլար էր, իսկ վարձույթում նրա շահույթը կազմեց ավելի քան 230 միլիոն ԱՄՆ դոլար։
Արագ փաստեր Անգլիացի հիվանդըանգլ.՝ The English Patient, Երկիր ...