From Wikipedia, the free encyclopedia
Նավին Ուիլյամ Սիդնի Էնդրյուս (անգլ.՝ Naveen William Sidney Andrews, հունվարի 17, 1969[1], Լամբեթ, Անգլիա), ծագումով հնդիկ անգլիացի դերասան, «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների մրցանակակիր։ Հայտնի է դարձել «Անգլիացի հիվանդը» (1996), «Վախի մոլորակը» (2007) ֆիլմերում և «Կորուսյալները» հեռուստասերիալում խաղացած դերերից հետո։ Արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի «Կորուսյալները» (2006) հեռուստասերիալում լավագույն դերասանական կազմի համար։
Նավին Էնդրյուս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 17, 1969[1] (55 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լամբեթ, Անգլիա |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
IMDb։ | ID 0004710 |
Էնդրյուսը ծնվել է 1969 թվականին Լոնդոնի Լամբետ շրջանում։ 5 տարեկանում նա արդեն դրսևորում էր դերասանական ունակություններ։ 1960-ական թվականների վերջին Էնդրյուսի ծնողները Կերալայից (Հնդկաստան) տեղափոխվեցին Անգլիա։ Չնայած որ երկուսն էլ բարձրագույն կրթություն ունեին, հայրն աշխատում էր երկաթգծում, իսկ մայրը՝ փոստային բաժնում։ Նրանք դիտմամբ Նավինին հնդկերեն չսովորեցրին, որպեսզի տղան հետագայում արտասանական խնդիրներ չունենա։ Նավինը երկու եղբայրներից ավագն է։
Էնդրյուսի փաստացի դերասանական գործունեությունը սկսվեց այն ժամանակ, երբ ընդունվեց Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց։ Նա նույն կուրսում է սովորել Էվան ՄաքԳրեգորի և Դևիդ Թյուլիսի հետ։ 1991 թվականին Նավինը առաջարկ ստացավ՝ նկարահանվելու Հանիֆ Քուրեշի «Լոնդոնը սպանում է ինձ» ֆիլմում։ Դերասանի ամենահայտնի դերերն են լեյտենանտ Քիփի դերը «Անգլիացի հիվանդը» (1996) ֆիլմում և Սաիդ Ջարի դերը «Կորուսյալները» (2004-2010) հեռուստասերիալում։ 2006 թվականին «People» ամսագիրը նրան համարեց աշխարհի ամենագեղեցիկ մարդկանցից մեկը[2]։ Դերասանական գործունեությունից զատ Էնդրյուսը նվագում է կիթառ և երգում[3]։
Էնդրյուսը հանդիպում էր դերասանուհի Բարբարա Հերշի հետ, որը 21 տարով մեծ էր իրենից։ Նրանք ապրում էին Լոս Անջելեսում։ 2005 թվականին զույգը որոշ ժամանակով բաժանվեց, և այդ ընթացքում Նավինը այլ կնոջից ունեցավ երկրորդ որդուն՝ Նավին Ջոշուային։ Ավելի ուշ Նավինը վերականգնեց հարաբերությունները Բարբարայի հետ[4], սակայն 2010 թվականի մայիսին նրանք հայտարարեցին, որ դրանից վեց ամիս առաջ բաժանվել են[5][6]։ Նավին Ջոշուայի խնամակալությունը ստանձնելու համար պայքարում էին նրա հայրը և մայրը (Ելենա Եվստաֆիա)։ 2009 թվականի հունվարի 7-ից երեխայի իրավաբանական և ֆիզիկական խնամակալությունը ժամանակավորապես հանձնվեց Էնդրյուսին[7]։
Նավինը խոստովանել է, որ 1990-ականների կեսերին տառապել է ալկոհոլիզմով և երկու տարի եղել է թմրամոլ[8]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1991 | ֆ | «Լոնդոնը սպանում է ինձ» | «London Kills Me» | Բայք |
1992 | ֆ | «Վայրի արևմուտք» | «Wild West» | Զաֆ |
1992 | հֆ | «Կրկնակի տեսողություն» | «Double Vision» | Ջիմի |
1993 | ս | «The Buddha of Suburbia» | Քարիմ Ամիր | |
1996 | հֆ | «Գարնան սիրամարգ» | «The peacock spring» | Ռավի Բատտահարյա |
1996 | ֆ | «Կամա Սուտրա․ Սիրո պատմություն» | «Kama Sutra: A Tale of Love» | Ռաջ Սինխ |
1996 | ֆ | «Անգլիացի հիվանդը» | «The English Patient» | Քիփ |
1997 | հֆ | «Իրական սեր և քաոս» | «True Love and Chaos» | Հանիֆ |
1998 | հֆ | «Իմ սեփական երկիրը» | «My Own Country» | Բժիշկ Աբրահամ Վերգեզե |
1998 | ֆ | «Տղաները Բոմբեյից | «Bombay Boys» | Կրիշնա |
1998 | ֆ | «Ամենակարող Ջո Յանգ» | «Mighty Joe Young» | Փինդի |
1999 | ֆ | «Խեղդվել ցամաքում» | «Drowning on Dry Land» | Դարշան |
2000 | ֆ | «Դու օրհնված ես» | «Blessed Art Thou» | Ուիլյամ |
2000 | հֆ | «Սպանություն Չիպենդեյլս ակումբում» | «The Chippendales Murder» | Սթիվ Բաներջի |
2001 | ս | «Գազան» | «The Beast» | Թամիր Նայփոլ |
2002 | ֆ | «Ռոլերբոլ» | «Rollerball» | Սանջայ |
2003 | ֆ | «Ապառնի ժամանակ» | «Future Tense» | Մայլզ Գուպտա |
2003 | ֆ | «Հեշտ» | «Easy» | Ջոն Կալիչարան |
2004 | ֆ | «Հարսնացուն և նախապաշարմունքները» | «Bride & Prejudice» | Բալրաջ |
2004-2010 | ս | «Կորուսյալները» | «Lost» | Սաիդ Ջարա |
2006 | ֆ | «Տասը պատվիրան» | «The Ten Commandments» | Մեներիտ |
2006 | ֆ | «Դավադրություն» | «Provoked: A True Story» | Դիպակ Ահլուվալյա |
2007 | ֆ | «Գրայնդհաուս» | «Grindhouse» | Էբբի |
2007 | ֆ | «Վախի մոլորակ» | «Planet Terror» | Էբբի |
2007 | ֆ | «Խիզախը (ֆիլմ, 2007)» | «The Brave One» | Դեյվիդ Քիրմանի |
2008 | ֆ | «Մութ աշխարհ» | «Animals» | Վիկ |
2010 | ս | «Օրենք և կանոն։ Հատուկ բաժին» | «Law & Order: Special Victims Unit» | Խուզարկու Էշ Ռեմսի |
2012 | ֆ | «Արտաքսյալների վրեժը» | «Rise of an Exile» | Էյտիկուս Բենեդիկտ |
2012 | ս | «Սինբադ» | «Sinbad» | Լորդ Ակբարի |
2013 | ֆ | «Դիանա․ Սիրո պատմություն» | «Diana» | Բժիշկ Հասնաթ Խան |
2013-2014 | ս | «Մի անգամ Հրաշքների աշխարհում» | «Once Upon a Time in Wonderland» | Ջաֆար |
2013 | հֆ | «Reckless» | Ռոլանդ Շոու | |
2015 | ս | «Ութերորդ զգայարան» | «Sense8» | Ջոնաս |
2018 | ս | «Բնազդ» | «Instinct» | Ջուլիան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.