From Wikipedia, the free encyclopedia
Այդին Ղուկասի Հարությունյան (հուլիսի 1, 1918[1][2], Թորոսգյուղ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2] - նոյեմբերի 23, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), հայ խորհրդային զինվորական, ավագ սերժանտ, Խորհրդային Միության հերոս (1945)։
Այդին Հարությունյան | |
---|---|
հուլիսի 1, 1918[1][2] - նոյեմբերի 23, 1990 (72 տարեկան) | |
Ծննդավայր | Թորոսգյուղ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Հայաստանի Առաջին Հանրապետություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | ավագ սերժանտ[1][2] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և սովորել Եյսկի զինվորական դպրոցում։ 1941-1945 թվականների 'Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Սմոլենսկ-Վիտեբսկ ուղղությամբ պաշտպանական մարտերին, Մալայա Զեմլյայի դեսանտային գործողություններին և Սապուն Գորայի (Բալակլավայի մոտ) կռիվներին։ 1944 թվականի մայիսին Սևաստոպոլի ազատագրման մարտերում Գորնայա բարձունքի գրավման ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Այնուհետև 89-րդ հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Լեհաստանի վերագրավմանը, Օդերի անցմանը և Բեռլինի գրավման մարտերին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» և մի շարք այլ մեդալներով։
Պատերազմի ավարտից հետո Հարությունյանը զորացրվել է բանակից և աշխատանքի անցել Ղուկասյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեում որպես բաժնի վարիչ։ 1948 թվականին ավարտել է ՀԿԿ Կենտկոմին կից երկամյա կուսակցական դպրոցը, իսկ 1958 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Կուսակցական, պետական տարբեր պաշտոններ է վարել մայրաքաղաքի մի շարք հիմնարկներում, իսկ 1969 թվականից աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի գործկոմում՝ որպես բաժնի վարիչ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.