Ամորֆոֆալլուս
բույսերի ցեղ / From Wikipedia, the free encyclopedia
Ամորֆոֆալլուս (հին հունարեն՝ ἄμορφος - «անձև» և φαλλός - «ֆալլոս» (առնանդամ), լատ.՝ Amorphophallus), նվիկազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ, որի մեջ ընդգրկված են ավելի քան 170[1] արևադարձային և մերձարևադարձային պալարավոր բույսեր։ Համաձայն The Plant List-ի (2013) տվյալների բազայի տեղեկատվության, ցեղը ներառում է 198 տեսակ[2]։
Ամորֆոֆալլուս | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովվափողածաղկավորներ (Alismatales) |
Ընտանիք | Նվիկազգիներ (Araceae) |
Ենթաընտանիք | Նվիկայիններ (Aroideae) |
Ցեղ | Ամորֆոֆալլուս (Amorphophallus) Decne., 1834 |
Աշխարհում առավել խոշորագույն ծաղկաբույլն ունի ամորֆոֆալլուս տիտանականը (Amorphophallus titanum), որը կարող է հասնել 2,5 մ բարձրության և 1,5 մ լայնության։ Շատ բուսաբաններ կարծում են, որ ամորֆոֆալլուս տիտանականի ծաղկի արձակած հոտն ամենատհաճն է և հիշեցնում է հոտած ձվի ու նեխած ձկան հոտերի խառնուրդ։ Այս արևադարձային ծաղկի յուրահատկությունն այն է, որ նա սկսում է հոտ արձակել միայն այն դեպքում, երբ իրեն դիպչում են։