![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Americas_%2528orthographic_projection%2529.svg/langhy-640px-Americas_%2528orthographic_projection%2529.svg.png&w=640&q=50)
Ամերիկայի հայտնագործում
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի հայտնագործում, իրադարձություն, որի արդյունքում «Հին աշխարհի» բնակիչներին ծանոթ է դառնում Երկիր մոլորակի արևմտյան կիսագունդը՝ Ամերիկա աշխարհամասը։ Այն բաղկացած է երկու մայրցամաքից՝ Հյուսիսային Ամերիկա և [[Հարավային Ամերիկա 1492 թվականին իտալացի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը (1451-1506) առաջին անգամ արշավել էր արևմուտք՝ հայտնաբերելու Եվրոպան Հնդկաստանին միացնող ամենակարճ ծովային ճանապարհը, քանի որ նախկին՝ ցամաքային ուղին, որով անցնում էր Մետաքսի ճանապարհը, ամբողջությամբ նվաճվել էր Օսմանյան կայսրության կողմից։ Կոլումբոսը Իսպանական թագավորության նավատորմով կատարել է նման 4 արշավանք։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Americas_%28orthographic_projection%29.svg/320px-Americas_%28orthographic_projection%29.svg.png)
Նոր աշխարհի՝ «Ամերիկա» անվանումը, սակայն, բաժին հասավ մեկ այլ իտալացի ծովագնացի՝ Ամերիգո Վեսպուչիին (1454-1512)։ Նա Ամերիկայում առաջին անգամ հայտնվել էր 1499 թվականի մայիսին՝ Կոլումբոսի քարտեզների շնորհիվ։ Այստեղ նա հիմնադրում է նոր բնակավայր՝ Վենեսուելան (իտալ.՝ Venezuela` «փոքրիկ Վենեցիա»)։ 1500 թվականին նա վերադառնում է Պորտուգալիա։
Կան եզրակացություններ ու փաստեր, որ մինչ այդ Ամերիկայում ոտք էին դրել փյունիկեցիները (մ.թ.ա. 371), չինացիները, վիկինգները, ճապոնացիները և այլն։ Ամերիկայի հայտնագործման պաշտոնական օրը համարվում է 1492 թվականի հոկտեմբերի 12-ը, երբ Քրիստափոր Կոլումբոսը ափ է իջնում Սան Սալվադոր կղզում։