![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/Brooklyn_Museum_-_Sultan_Sanjar_and_the_Old_Woman.jpg/640px-Brooklyn_Museum_-_Sultan_Sanjar_and_the_Old_Woman.jpg&w=640&q=50)
Ահմադ Սանջար
Սելջուկյան սուլթան / From Wikipedia, the free encyclopedia
Ահմադ Սանջար (լրիվ անունը՝ Մուիզ ադ-Դին Աբուլ-Հարիթ Ահմադ Սանջար իբն Մալիք-շահ I, պարս.՝ احمد سنجر, ոչ վաղ քան 11-րդ դար և ոչ ուշ քան 12-րդ դար, Սինջար, Նինվեի մարզ - մայիսի 8, 1157, Մերվ, Սելջուկյան սուլթանություն), Սելջուկյան կայսրության վերջին սուլթանը (1118-1153) Սելջուկների տոհմից, սերում է օղուզական քընըք ցեղից։ Սկզբում եղել է Խորասանի սուլթանության սուլթանը, ապա Մուհամմեդ I-ի մահից հետո ժառանգել է Սելջուկյան կայսրության տարածքները։
Ահմադ Սանջար պարս.՝ احمد سنجر | ||||
![]() | ||||
«Սուլթան Սանջարը և ծեր կինը», իրանցի անհայտ նկարիչ, 1735-1765 թվականներ։ | ||||
| ||||
---|---|---|---|---|
1118 - 1153 | ||||
Նախորդող | Մուհամմեդ I | |||
Հաջորդող | Պետության կործանում | |||
| ||||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ | |||
Ծննդյան օր | ոչ վաղ քան 11-րդ դար և ոչ ուշ քան 12-րդ դար | |||
Ծննդավայր | Սինջար, Նինվեի մարզ | |||
Վախճանի օր | մայիսի 8, 1157 | |||
Վախճանի վայր | Մերվ, Սելջուկյան սուլթանություն | |||
Թաղված | Sultan Sanjar's mausoleum | |||
Դինաստիա | Սելջուկներ | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Հայր | Մալիքշահ I | |||
Մայր | Taj Safariyya Khatun? | |||
Ամուսին | Turna Khatun? և Ռուսուդան[1] | |||
Սանջարը համարվում է ամենահայտնի սելջուկ սուլթաններից մեկը և ամենաերկար կառավարած մուսուլման կառավարիչը մինչև մոնղոլների գալը։ Չնայած իր թյուրքական ծագմանը, Սանջարը խիստ իրանականացված էր և իր սխրագործությունների շնորհիվ նույնիսկ դարձավ առասպելական կերպար, ինչպես Շահնամեի որոշ դիցաբանական կերպարներ։ Իսկապես, միջնադարյան աղբյուրները Սանջարին նկարագրել են որպես «Խոսրովի մեծության և Կայանյանների փառքի» տեր։ Պարսկական պոեզիան ծաղկում էր Սանջարի օրոք, և նրա արքունիքում էին գտնվում պարսիկ մեծագույն բանաստեղծներից մի քանիսը, ինչպիսիք են Մուիզզին, Արուզին և Անվարին։