Սինջար (Իրաք)
քաղաք Իրաքում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Իրաքում From Wikipedia, the free encyclopedia
Սինջար[1][2] (արաբ․՝ سنجار, քրդ.՝ Şingal), քաղաք Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Նայնավա մուհաֆազայում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է հանդիսանում։ Սինջարը իրաքյան եզդիների բնակության խոշոր կենտրոններից մեկն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Սինջար | ||
Երկիր | Իրաք | |
Համայնք | Նինվեի մարզ | |
ԲԾՄ | 522 մետր | |
Բնակչություն | 22 549 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Քաղաքում թեժ մարտեր են ընթացել Իրաքի և Լևանտի իսլամական պետության և տեղաբնակ եզդիների միջև, որի պատճառով բնակավայրն ու բնակիչները զգալիորեն տուժել են։
Սինջարը գտնվում է մուհաֆազայի արևմտյան հատվածում՝ լեռնային տեղադիրքում՝ համանուն լեռներից դեպի հարավ։ Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 522 մետր։
Բնակավայրը 107 կմ հեռավորության վրա է գտնվում Մոսուլից՝ Նայնավա մուհաֆազայի վարչական կենտրոնից և 395 կմ հյուսիս-արևմուտք մայրաքաղաք Բաղդադից։
1965 թվականին իրականացրած մարդահամարի տվյալներով Սինջարի բնակչությունը կազմել է 7.984 մարդ։ Բնակչության փոփոխությունը ըստ տարիների՝
1965 | 2012 | 2015 |
---|---|---|
7 984 | 22 549[3] | 80.000 |
Հռոմեապարսկական պատերազմների ժամանակ այս հայկական քաղաքը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել և հայտնի է եղել Սինգարա անվանումով։ Այն ռազմավարական մեծ նշանակություն ունեցող և բավականին ամուր ամրոց էր։
2007 թվականի օգոստոսի 14-ին հարակից բնակավայրերում՝ Թել Ուզայրում ու Սիբա Շեհ Հիդրեում, որոնք բնակեցված էին բացառապեց եզդիներով, պայթյուններ եղան, որոնց զոհ գնաց 300 մարդ[4] (ըստ այլ աղբյուրների ավելի քան 500)[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.