From Wikipedia, the free encyclopedia
Ալկա Յագնիկ (հինդի` अलका याज्ञनिक, մարտի 20, 1966[1], Կալկաթա, Հնդկաստան), հնդկական կինոյի առավել հայտնի արտակադրային երգչուհիներից մեկն է (Լատա Մանգեշկարի և Աշա Բհոսլեի հետ միասին)[2]։ Իր ստեղծագործական կյանքի երեք տասնամյակների ընթացքում ստացել է ռեկորդային քանակի (յոթ անգամ) Filmfare Awards մրցանակ` կանացի լավագույն արտակադրային վոկալի համար։ Երկու անգամ արժանացել է Ազգային կինոպարգևի և մի քանի այլ երաժշտական մրցանակների[3]։ Ձայնագրվել է ավելի քան 1000 կինոնկարների համար[4] և կատարել 2000-ից ավելի երգեր` Հնդկաստանի տարբեր լեզուներով[3][5]։
Ալկա Յագնիկ | |
---|---|
Բնօրինակ անուն | հինդի՝ अलका याज्ञनिक և անգլ.՝ Alka Yagnik |
Ծնվել է | մարտի 20, 1966[1] (58 տարեկան) Կալկաթա, Հնդկաստան |
Երկիր | Հնդկաստան |
Ժանրեր | բհաջան, հնդկական դասական երաժշտություն, Ֆիլմի, Indian pop? և Indian folk music? |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր և կինոդերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Modern High School for Girls? |
Պարգևներ | |
Կայք | alkayagnik.co.in |
Alka Yagnik Վիքիպահեստում |
Ալկա Յագնիկը ծնվել է երաժշտական ընտանիքում։ Նրա մայրը` Շոբհա Յագնիկը, երգչուհի էր և կատարում էր երգեր` հնդկական դասական երաժշտության ներքո։ Ալկան սովորել է ժամանակակից օրիորդաց Modern High School for Girls միջնակարգ դպրոցում, որից հետո ստացել է պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն։
1972 թվականին, վեց տարեկանում Ալկան սկսել է երգել հինդուիզմի կրոնական ուղղվածություն ունեցող բհաջան ոճի երգեր` Կալկաթայի All India Radio ռադիոընկերության համար։ Տաս տարեկանում մայրը նրան բերել է Մումբայ` լսումների։ Ալկային խորհուրդ են տվել սպասել, մինչև ձայնը ձևավորվի, սակայն մայրը չի ցանկացել զիջումների գնալ։ Հաջորդ լսումների ժամանակ նրան ընդունել է անձամբ Ռաջ Կապուրը և առաջարկել կոմպոզիտոր Լաքսմիկանտին` լսել աղջկան։ Վերջինս լսելով Ալկային, առաջարկել է երկու տարբերակ` կամ անմիջապես հանդես գալ որպես երգչի կրկնորդ կամ ավելի ուշ հանդես գալ որպես երգչուհի։ Ալկան ընտրել է երկրորդ տարբերակը։
1980 թվականին Ալկա Յագնիկը կատարել է իր առաջին երգը «Payal Ki Jhankaar» կինոնկարի համար։ Դրանից հետո հաջորդել են «Որբը» (1981թ.) և «Մեր հարսնացու Ալկան» (1982թ.) կինոնկարները։ Սակայն առաջին մեծ հաջողությունը եկավ 1989 թվականին՝ «Այրող կիրք» կինոնկարում «Ek Do Teen» երգի կատարումով։ Այդ երգը նրան արժանացրեց առաջին Filmfare Award մրցանակին` կանացի լավագույն արտակադրային վոկալի համար։
Ալկա Յագնիկը երգել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում հինդի, ուրդու, տելուգու, թամիլերեն, գուջարաթի, ասսամերեն, բենգալերեն, մարաթհի, մալայալամ, անգլերեն և այլն։ Նա կատարել է այնպիսի կոմպոզիտորների և երգահանների երաժշտությամբ ստեղծված երգեր, ինչպիսիք էին Նադիմ և Շրավան, Կալյանջի և Անանդջի, Լաքսմիկանտ և Պյարելալ, Ջաթին և Լալիտ ստեղծագործական զույգերը, Ռաջեշ Ռոշանը, Ռահուլ Դև Բուրմանը, Անու Մալիկը, Ալլահ Ռաքհա Ռահմանը և այլք։ Համագործակցել և հանդես է եկել այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են Կումար Սանուն, Սոնու Նիգամը, Կավիտա Կրիշնամուրթհին և այլք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.