Ալի Մուբարաք
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ալի Փաշա Մուբարաք (արաբ․՝ علي باشا مبارك, ոչ վաղ քան 1823 և ոչ ուշ քան 1824, Եգիպտոս - նոյեմբերի 14, 1893[1][2], Կահիրե, Եգիպտոս), արաբ գրող և թարգմանիչ, եղել է Եգիպտոսի լուսավորության նախարար, նահդայի հիմնադիրներից։
Ալի Մուբարաք արաբ․՝ علي باشا مبارك | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1823 և ոչ ուշ քան 1824 |
Ծննդավայր | Եգիպտոս |
Մահացել է | նոյեմբերի 14, 1893[1][2] |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս և Եգիպտոս |
Կրթություն | Q12246072? |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Public Works?, Minister of Awqaf and Education?, Minister of Public Works?, Minister of Public Works?, Minister of Public Works? և Minister of Education of Egypt? |
Ali Pasha Mubarak Վիքիպահեստում |
Մուհամմադ Ալիից հետո Եգիպտոսում իշխանության է գալիս Իսմայիլ փաշան, ում օրոք մշակութային զարգացումը շարունակում է ընթանալ նույն հունով։ Այդ ժամանակաշրջանում եգիպտական մշակույթի ամենաակնառու ներկայացուցիչներից էր փաշա Ալի Մուբարաք փաշան (1823-1893 թթ.)։ Նա ծնվել է քրիստոնյա ընտանիքում, ստացել է բժշկական կրթություն։ Նա այն ուսանողներից էր, ով 1844 թ. երկրորդ հոսքով մեկնեց Ֆրանսիա։ Այնտեղ 4 տարի սովորելով ռազմական գործ, վերադառնում է Եգիպտոս և 1853-1854 թվականներին եգիպտական զորքի կազմում մասնակցում է Ղրիմի պատերազմին։ Իսմայիլի իշխանության գալուց հետո նրան է վստահվում բարձր պաշտոն ռազմական նախարարությունում։ Ալի Մուբարաքի աշխատություններից հայտնի է «Թաուֆիկի նոր նախաձեռնությունները» (արաբ․՝ الخطط التوفيقية الجديدة՝ ալ-խուտատ ալ-թաուֆիկիյա ալ-ջադիդա)։
1865 թվականին, երբ սուլթան Աբդուլ Ազիզը այցելում է Եգիպտոս, նկատում է, որ եգիպտական հին արժեքավոր ձեռագրերը անուշադրության են մատնված և առաջարկում է Իսմայիլին հավաքել դրանք բոլորը մեկ ընդհանուր գրապահոցում։ Իսմայիլի նախաձեռնությամբ ստեղծվում է հայտնի «Խեդիվի եգիպտական գրադարանը» (արաբ․՝ الكتبخانة الخديوية المصرية՝ ալ-Քութուբխանա ալ-խեդիվիյա ալ-մասռիյա)։ Ալի Մուբարաքին է վստահվում նորաստեղծ գրադարանի կարգավորումը, ով այդ ժամանակ հոգևոր ունեցվածքների նախարարն էր։ 1871-1872 թվականներին Ալի Մուբարաքի կողմից տպագրվում են մի շարք աշխարհագրության, երկրաչափության և բժշկության դասագրքեր՝ զիվորական կրթական հաստատությունների համար։ Մեկ տարի անց, զբաղեցնելով ազգային լուսավորության նախարարի պաշտոնը, նա ձեռնամուխ է լինում եվրոպական օրինակով համալսարանի հիմնադրման։ Նմանատիպ համալսարանի կառուցման գաղափարը կար դեռևս Մուհամադ Ալիի ժամանակից։ Ոգեշնչվելով նոր հիմնադրված համալսարանի դասախոսներից մեկի աշխատանքով, Ալի Մուբարաքը ստեղծում է նմանատիպ աշխատություն՝ Ալամադդին վերնագրով։ Այն իրենից ներկայացնում էր 4 հատորանի գիտական աշխատանք, գրված էր կիսագեղարվեստական ոճով։ Ի տարբերություն ալ-Տահտաուիի ստեղծագործության, այն նախատեսված էր մեծահասակների համար, ում նա ձգտում էր ծանոթացնել մարդկային գիտելիքների բոլոր ոլորտներին։ Նրա մյուս ստեղծագործություններից հայտնի է Մուհամմադ մարգարեի մասին հադիսներից մեկի մեկնաբանությունը։ Ալի Մուբարաքը մեկնաբանելով այն, կոչ է անում մուսուլմաններին չմոռանալով Աստծուն ջանասիրաբար աշխատել ապագայի համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.