From Wikipedia, the free encyclopedia
Ալի Դաեի[4] (պարս.՝ علی دایی, մարտի 21, 1969[1][2], Արդաբիլ, Իրան), իրանցի ֆուտբոլիստ։ Ավարտել է կարիերան 2007 թվականին։ 17 տարի՝ 2004-ից 2021 թվականներին, եղել է աշխարհի ազգային հավաքականների լավագույն ռմբարկուն՝ 109 գոլ արդյունքով[5]։ 2021 թվականին Դաեիի ռեկորդը գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա լքել է Իրանի հավաքականը 2006 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունից հետո։ Նա ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է։ Նա հանդես է եկել ի պաշտպանություն Մահսա Ամինիի մահից հետո սկսված բողոքի ցույցերի։
Ալի Դաեին ծնվել է 1969 թվականի մարտի 21-ին, Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ քաղաքում, իրանցի ադրբեջանցիների ընտանիքում[6]։
Իր ֆուտբոլային կարիերան Ալին սկսել է 14 տարեկանում, տեղի «Էսթեղլալ Արդաբիլ» ակումբում, իսկ 19 տարեկանում առաջին անգամ խաղացել է հիմնական թիմում։ Նրա հաջորդ ակումբը մայրաքաղաք Թահիրանն էր (Թեհրան), որտեղ նա խաղացել է մեկ մրցաշրջան, այնուհետև տեղափոխվել։ Հաջորդ ակումբը Bank Tejarat-ն էր։ Դաեյը մնաց ակումբում չորս տարի և բաց թողեց ճապոնական J-League-ում խաղալու հնարավորությունը զինվորական զորակոչի պատճառով[7]։
Ֆուտբոլիստը ավարտել է Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանը նյութագիտության (մետալուրգիա) մասնագիտությամբ և ստացել գիտության բակալավրի աստիճան։
1994 թվականին Թեհրանի ամենատիտղոսակիր իրանական «Պերսեպոլիս» ակումբը պայմանագիր կնքեց Դաեիի հետ և նա առաջին մրցաշրջանում 18 խաղում խփեց 15 գոլ, իսկ հաջորդ տարի ակումբի հետ դարձավ Իրանի չեմպիոն (1995/1996 մրցաշրջան)։ Նա դարձել է Իրանի ազգային հավաքականի ավագը եւ 1996-1997 թթ. Ազգային հավաքականի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 31 գոլի հեղինակ։ 1996 թվականի դեկտեմբերին Էմիրություններում կայացած Ասիայի գավաթի խաղարկությունում Դաեին գոլ խփեց բոլոր խաղերում, Հարավային Կորեայի հավաքականի դեմ խաղում դարձավ պոկերի հեղինակ։ Միակ խաղը որտեղ նա չդարձավ գոլի հեղինալ Սաուդյան Արաբիայի դեմ խաղն էր։ Սաուդցիները դարձան չեմպիոն, իսկ Իրանը միայն բրոնզե մեդալակիր։
Ալիի տպավորիչ արտադրողականությունը վերջապես արդյունք տվեց։ Քաթարի բազմակի չեմպիոն Ալ-Սադդը նրան նկատեց և 1996 թվականին կնքվեց պայմանագիր։ Քաթարի առաջնությունում Դաեին անցկացրել է 16 խաղ և դարձել 10 գոլի հեղինակ։
Դրանից հետո՝ 1997 թվականին, Ալին հրավիրվեց խաղալու Եվրոպա՝ Բունդեսլիգայում։ Ալի Դաեին և իրանցի Քարիմ Բաղերին միաժամանակ սկսեցին խաղալ Արմինիա Բիլեֆելդում: Այդ թվականներին մի շարք այլ իրանցի ֆուտբոլիստներ հանգրվանել էին Բունդեսլիգայում, բայց նրանցից ամենավառը Դաեին էր, իսկ հաջորդ մրցաշրջանի համար նրան պայմանագիր առաջարկեց հանրահայտ Մյունխենի «Բավարիան»։ Ակումբի կազմում Ալին դարձավ Գերմանիայի չեմպիոն, նվաճեց Գերմանիայի լիգայի գավաթը և դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Այս փայլուն մրցաշրջանի համար Դաեյը 1999 թվականին ճանաչվել է Ասիայի լավագույն ֆուտբոլիստ։
Բայց ավելի շատ խաղաժամանակ փնտրելու հետքերով, նա հաջորդ երեք տարին անցկացրեց Բեռլինի Հերտայում, որի հետ երկու անգամ (2001 և 2002) նվաճեց Գերմանիայի լիգայի գավաթը։
Բավարիա
Հերտա
Սաբա Կոմ
Սայպա
Իրանի հավաքական
Սայպա
Իրանի հավաքական
Պերսեպոլիս
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.