From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրա Շևչենկո (ուկրաիներեն՝ Олександра Шевченко, ապրիլի 24, 1988, Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական «Femen» շարժման համահիմնադիր, ակտիվիստ և առաջնորդ[2][3][4][5][6]։
Ալեքսանդրա Շևչենկո ուկրաիներեն՝ Олександра Шевченко | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Խմելնիցկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Մայրենի լեզու | ռուսերեն և ուկրաիներեն |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան |
Մասնագիտություն | իրավապաշտպան և կանանց իրավունքների պաշտպան |
Անդամություն | Ֆեմեն[1] |
Alexandra Shevchenko Վիքիպահեստում |
Ալեքսանդրա Շևչենկոն ծնվել է Խմելնիցկի քաղաքում, 1988 թվականի ապրիլի 24-ին։ 2008 թվականի ապրիլի 10-ին Ալեքսանդրա Շևչենկոն Օքսանա Շաչկոյի հետ Կիևում մասնակցել է Աննա Գուցոլի կազմակերպած ուկրաինական չգրանցված կանանց շարժմանը։ Ակտիվիստները բողոքել են ուկրաինացի կանանց սեռական շահագործման դեմ։
2011 թվականի վերջին Ալեքսանդրա Շևչենկոն, Իննա Շևչենկոյի և Եվգենիա Կրայզմանի կազմակերպած շարժումները հասել է միջազգային մակարդակի․ հոկտեմբերի 31 ակտիվիստները բողոքել են ֆրանսիացի քաղաքական գործիչ Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ։ Նոյեմբերի 5-ին Հռոմում կազմակերպած նրանց բողոքը եղել է իտալացի քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ, հաջորդ օրը՝ Հռոմի պապի դեմ, նոյեմբերի 10-ին Ցյուրիխում տեղի ունեցած ակտիվիստների բողոքը եղել է մարմնավաճառության դեմ, դեկտեմբերի 9-ին Ալեքսանդր Շևչենկոն Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի մոտ բողոքել է Վլադիմիր Պուտինի դեմ։
2013 թվականին Ալեքսանդրա Շևչենկոն Բեռլինում բացել է «FEMEN» ուսումնական կենտրոնը, նույն թվականի փետրվարի 9-ին նա Բեռլինի կինոփառատոնում բողոքել է կանանց սեռական օրգանների ալյանդակման դեմ. նրա մերկ կրծքին գրված է եղել՝ «2013 թվականի մարտի 6-ին FEMEN-ի ակտիվիստուհիները, համագործակցելով ֆրանսիացի գրող Գալյա Աքերմանի հետ, ֆրանսերենով թողարկեցին իրենց առաջին գիրքը՝ "FEMEN" վերնագրով»։
2013 թվականի օգոստոսին Շևչենկոն քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում։
2014 թվականին Ալեքսանդրա Շևչենկոն ամուսնացել է սևաստոպոլցի ֆոտոլրագրող Դմիտրի Կոստյուկովի հետ[7]։ Նրանք ծանոթացել են 2013 թվականին, երբ աշխատել են «New York Times» լույս տեսած FEMEN-ի մասին հոդվածի վրա։ Դմիտրի Կոստյուկովից Ալեքսանդրա Շևչենկոն ունի որդի՝ Թիմը[8] Ж։ Ապրում է Փարիզում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.