From Wikipedia, the free encyclopedia
Մանաթ (ադրբ.՝ manat), Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական դրամական միավոր։ Հավասար է 100 Գապիկ (ադրբ.՝ qəpik)։ Տարադրամի նշանը՝ ISO 4217 AZN։
Տեսակ | տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | AZN |
Երկիր | Ադրբեջան |
Ներդրման ամսաթիվը | 1992 |
Նշան | A.M. և ₼ |
Նշանի նկարագրություն | Azerbaijani manat sign? |
Մետաղադրամ | 1, 3, 5, 10, 20, 50 Գապիկ |
Թղթադրամ | 1, 5, 10, 20, 50, 100, 200, 500 մանաթ |
Կենտրոնական բանկ | Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական բանկ |
Փոխարինել է | ԽՍՀՄ ռուբլի և ₽ |
Ադրբեջանական մանաթը գործածության մեջ է դրվել 1992 թվականի օգոստոսի 15-ին։ Սկզբնական շրջանում օգտագործվում էր խորհրդային ռուբլու և Ռուսական բանկի 1992-1993 թվականների տոմսերի հետ զուգահեռ՝ 1 մանաթ = 10 ռուբլի հարաբերակցությամբ։ 1993 թվականի նոյեմբերի 22-ին սկսվեց խորհրդային ու ռուսական ռուբլիների գործածությունից հանելու պրոցեսը, իսկ 1994 թվականի հունվարի 1-ին մանաթը միակ օրինական դրամական միջոցն էր։
2006 թվականի հունվարի 1-ին դենոմինացիա կատարվեց 5000։ 1 հարաբերակցությամբ։ Ավելի վաղ թողարկված դրամանիշերը գործածության մեջ մնացին մինչև 2007 թվականի հունվարի 1-ը։
Ժամանակակից մանաթը կիրառվում է 6 մետաղադրամների ու 6 թղթադրամների տեսքով։
Թղթադրամների դիզայնով զբաղվել է ավստրիացի դրամների դիզայներ Ռոբերտ Կալինան, ով նաև ժամանակակից եվրոյի թղթադրամների դիզայներն է։ Մետաղադրամները ևս որոշակի նմանություն ունեն եվրոյի հետ։
Ադրբեջանի հանրապետության կենտրոնական բանկի պատվերով թղթադրամների մի մասը տպագրում է De La Rue[1] ընկերությունը։
Բոլոր մետաղադրամների եզրերը հարթ են։
1992 թվականին թողարկված բրոնզե և նիկելե 5, 20 և 50 գապիկները գործածության մեջ չեն դրվել։ Դրանք վաճառվել են որպես հուշանվերներ։
Նկարը | Անվանական գինը (գապիկ) |
Մետաղը (ծածկույթ) |
Տրամագիծը, մմ |
Հաստ. մ |
Քաշը, գ |
Եզրը |
---|---|---|---|---|---|---|
1 | պողպատ, երեսպատված՝ պղնձով |
16,25 | 1,9 | 2,8 | հարթ | |
3 | 18 | 2,15 | 3,45 | կտրվածքով | ||
5 | 19,75 | 2,2 | 4,85 | մակաշերտավոր | ||
10 | պողպատ, երեսպատված՝ արույրով |
22,25 | 1,95 | 5,25 | հարթ՝ 7 փոսերով | |
20 | 24,25 | 2,1 | 6,6 | ընդհատ մակաշերտերով | ||
50 | օղակ՝ պողպատ կենտրոն՝ պողպատ, երեսպատված՝ արույրով |
25,5 | 2,2 | 7,7 | մաշկաշերտավոր, Azerbaycan Respublikası գրվածքվ |
Թողարկման թվականը նշված է միայն 2001 թվականի 1000, 10 հազար և 50 հազար մանաթանոցներիի վրա։ Մյուսների վրա թվականը նշված չէ, սակայն 1992—1993 թվականների թղթադրամների սերիան նշված է X/N, այն դեպքում, երբ 1999 թվականի թղթադրամինը XX է։
Թղթադրամները գործածության մեջ են եղել մինչև 2007 թվականի հունվարի 1-ը։
Նկարը | Անվանական գինը (մանաթ) | Չափերը (մմ) | Հիմնական հույները | Նկարագրությունը | Տպագրման թվականը | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | Դիմերես | Դարձերես | |||||
1 | 125×63 | կանաչ վարդագույն |
Կույսի աշտարակ | գրառում «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» |
1992 | |||
կապույտ դեղին |
«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում և անվանական գնի նիշը «BİR manat» |
1993 | ||||||
5 | 125×63 | շագանակագույն մանուշակագույն |
Կույսի աշտարակ | «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում և անվանական գնի նիշը «BEŞ manat» |
1993 | |||
10 | 125×63 | շագանակագույն մանուշակագույն |
Կույսի աշտարակ | գրառում «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» |
1992 | |||
կապույտ կանաչ |
«AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում և անվանական գնի նիշը «ON manat» |
1993 | ||||||
50 | 125×63 | կարմիր մոխրագույն |
Կույսի աշտարակ | «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում և անվանական գնի նիշը «ƏLLİ manat» |
1993 1999 | |||
100 | 125×63 | կարմիր երկնագույն |
Կույսի աշտարակ | «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում և անվանական գնի նիշը «YÜZ manat» |
1993 1999 | |||
250 | 125×63 | կապույտ կանաչ |
Կույսի աշտարակ | գրառում «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» |
1992 1999 | |||
125px | 500 | 125×63 | շագանակագույն երկնագույն դեղին |
Նիզամի Գյանջևիի նկարը | «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառում և անվանական գնի նիշը «BEŞ YÜZ manat» |
1993 1999 | ||
1000 | 125×63 | շագանակագույն երկնագույն վարդագույն |
Մամեդ Էմին Ռասուլզադեի նկարը | «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառումը և անվանական գնի նիշը «min 1000 manat» |
1993 1999 | |||
կապույտ | նավթահանքի տեսարան | «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառումը և անվանական գնի նիշը «MİN 1000 manat» |
2001 | |||||
10 000 | 130×65 | շագանակագույն | Շիրվանշահերի ապարանքներ | «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառումը և անվանական գնի նիշը «ON MİN 10 000 manat» |
1994 | |||
50 000 | 132×66 | կանաչ | Մոմինա խաթունի դամբարանը | «AZƏRBAYCAN MİLLİ BANKI» գրառումը և անվանական գնի նիշը «ƏLLİ MİN 50 000 manat» |
1995 | |||
Նկարի մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին |
2005 թվականին 2006 թվականի դենոմինացիայի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում թողարկվեց թղթադրամների նոր սերիա՝ «Ադրբեջանական սեփականություն», որը պարունակում էր 1, 5, 10, 20, 50 և 100 մանաթ անվանական գնրով թղթադրամներ։
2005 թվականի սերիա | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկերը | Գին (մանաթ) | Չափ (մմ) | Հիմնական գույնը | Նկարագրությունը | ||||||
Դիմերես | Դարձերես | Նշանակությունը | Դիմերես | Դարձերես | Ջրանիշ | |||||
1 | 120×70 | մոխրագույն | Թղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի ժամանակակից մշակույթը | Ադրբեջանական ժողովրդական երաժշտական գործիքներ ազգային գորգի ֆոնին | Ադրբեջանի քարտեզը ազգային շեբեկե պատուհան-վիտրաժի ֆոնի վրա | Անվանական գինն ու դիզայնի էլեմենտներ | ||||
5 | 127×70 | նարնջագույն | Թղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի արժեքավոր ներդրումը համաշխարհային գրականության մեջ | Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարանի շինության ճակատային մաս, Ադրբեջանի գրքեր, Ադրբեջանի օրհներգի մի մասը և ժամանակակից Ադրբեջաներենի այբուբենի տառեր | Ադրբեջանի քարտեզը Գոբուստանի ժայռապատկերների ֆոնի վրա, ինչպես նաև տեքստ հին թյուրքական այբուբենով | |||||
10 | 134×70 | երկնագույն | Թղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի պետական ավանդույթները | Հին Բաքուն, Շիրվանշահերի ապարանքներն ու Կույսի աշտարակը Իչարի Շահար հին քաղաքի ֆոնի վրա | Ադրբեջանի քարտեզը ազգային գորգերի ֆոնի վրա | |||||
20 | 141×70 | կանաչ | Թղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի ընթացիկ արտաքին քաղաքականության հիմանակն նպատակը | Տղամարդկայինության խորհրդանիշեր՝ թուր, սաղավարտ և վահան, ինչպես նաև կովկասյան օֆրիս | Ադրբեջանի քարտեզն ազգային զարդանկարների ֆոնի վրա | |||||
50 | 148×70 | դեղին | Թղթադրամը խորհրդանշում է կրթությունն ու պետության ապագան | Երիտասարդություն, աստիճաններ (որպես առաջընթացի խորհրդանիշ), Արև (որպես ուժի ու լույսի խպորհրդանիշ), ինչպես նաև քիմիական ու մաթեմատիկական նշաններ (որպես գիտոթւյն նշան) (բենզոլի բանաձևը նշված է այնպօես, ինչպես այն ընդունված էր XIX դարում)։ | Ադրբեջանի դրոշը ազգային գորգերի զարդանախշերի ֆոնի վրա | |||||
100 | 155×70 | մանուշակագույն | Թղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի տնտեսական զարգացումն ու ծաղկող ժողովրդի կարգավիճակը | |||||||
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին |
2009 թվականի սերիա | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (մանաթ) | Չափեր, (մմ) | Հիմնական գույն | Նկարագրություն | ||||||
Դիմերես | Դարձերես | Նշանակությունը | Դիմերես | Դարձերես | Ջրանիշ | |||||
1 | 120×70 | մոխրագույն | թղթադրամը խորհրդանշում է ժամանակակից ադրբեջանական մշակույթը | Ադրբեջանական ժողովրդական գործիքներ | Ադրբեջանի քարտեզը ազգային գորգերի նախշերի վրա | անվանական գինն ու դիզային էլեմենտներ | ||||
5 | 127×70 | նարնջագույն | թղթադրամը խորհրդանշում է Ադրբեջանի ներդրումը համաշխարհային գրականության մեջ | Նիզամի Գյանջևիի անվան ադրբեջանական գրականության թանգարանի շինության ճակատային մաս, Ադրբեջանի գրքեր, Ադրբեջանի օրհներգի մի մասը և ժամանակակից Ադրբեջաներենի այբուբենի տառեր | Ադրբեջանի քարտեզը Գոբուստանի ժայռապատկերների ֆոնի վրա, ինչպես նաև տեքստ հին թյուրքական այբուբենով | |||||
Նկարների մասշտաբը՝ 1,0 փիքսել մեկ միլիմետրին |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.