From Wikipedia, the free encyclopedia
Կույսի աշտարակը (ադրբ.՝ Qız Qalası) հին բերդային կառույց է Բաքվի «Հին քաղաքի» (Իչերի Շեհեր) մասում (12-րդ դար)։ Քաղաքի մերձծովային գլխավոր կոմպոնենտներից մեկն է։ Դրա խստաշունչ մասիվը բարձրանում է ֆեոդալ քաղաքի մերձծովային մասում՝ Իչերի Շեհեր թաղամասում։ Զանգվածեղ, գլանաձև ծավալով (ներսում՝ ութհարկանի, բարձրությունը՝ 27 մ, պատի հաստությունը հիմքի մոտ՝ 5 մ), արևելյան կողմից վիթխարի ելուստով կրաքարե կառույց է։ Հաջորդաբար դուրս կամ ներս շարված քարե հորիզոնական շարքերով ստեղծված է ճակատների յուրօրինակ կողավոր մակերես։ Կույսի աշտարակը կանգնած է մի ժայռի վրա, որը մասամբ երեսապատված է մաքուր տաշած քարով և պաշտպանված, ստորոտից բարձրանող համարյա մինչև վերջ, բերդապարիսպներով խոշոր կիսակլոր ելուստների համակարգով։
Բաքվի հին թաղամասը, Շիրվանշահերի պալատների և Կույսի աշտարակը | |
ադրբ.՝ Qız Qalası* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Կույսի աշտարակը | |
Երկիր | Ադրբեջան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2000 (24 նստաշրջան) |
Համար | 958 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 958 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կույսի աշտարակ (Բաքու) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 396)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.