From Wikipedia, the free encyclopedia
Ադեմ Դեմաչի (ալբ․՝ Adem Demaçi, փետրվարի 26, 1936[1], Podujeva, Morava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - հուլիսի 26, 2018[2], Պրիշտինա, Prishtina Municipality), ալբանական ծագմամբ կոսովացի գրող և քաղաքագետ։
Ադեմ Դեմաչի ալբ․՝ Adem Demaçi | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1936[1] |
Ծննդավայր | Podujeva, Morava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 26, 2018[2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Պրիշտինա, Prishtina Municipality |
Քաղաքացիություն | Հարավսլավիայի Թագավորություն, Italian protectorate of Albania, Albanian Kingdom, Democratic Federal Yugoslavia, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն, ՀՍՖՀ, Սերբիա և Չեռնոգորիա, Սերբիա և Կոսովո |
Կրթություն | Պրիշտինայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և իրավապաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Adem Demaçi Վիքիպահեստում |
28 տարի անց է կացրել բանտում` Հարավսլավիայում ալբանական ժողովրդի նկատմամաբ վատ վերաբերմունքի դեմ արտահայտվելու, ինչպես նաև կոմունիզմի և Իոսիպ Բրո Տիտոյի վարչակարգը քննադատելու պատճառով։ Բանտարկության ժամանակ ճանաչվել է «Amnesty International» խղճի բանտարկյալ։ Հայտնի էր «Կոսովացի Նելսոն Մանդելա» մականվամբ[3]։
Բանտից ազատվելուց հետո՝ դարձել է մարդու իրավունքների և հիմնարար ազատության պաշտպանության խորհրդի նախագահ։ 1992 թվականին Եվրոպական խորհրդարանի կողմից պարգևատրվել է Սախարովի անվան մրցանակով։ 1966 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
1988-1999 թվականներին Կոսովոյի ազատագրության բանակի քաղաքական ներկայացուցիչն էր։ Պատերազմի ժամանակ նա չի լքել Կոսովոն։
Հանդես է եկել Կոսովոյի փոքրամասնությունների իրավունքի պաշտպանի դերում։ Մինչև 2004 թվականը Կոսովոյի ռադիոյի և հեռուստատեսության տնօրենն էր, Կոսովոյի գրողների միության նախագահը` 2005-2007 թվականներին։ Նա «Ինքնորոշում» կուսակցության անդամ Ալբինա Կուրտի համախոհն էր։
Ադամ Դեմիչին մահացել է 2018 թվականի հուլիսի 26-ին, 82 տարեկան հասակում, Պրիշտինայում։ Նրա մահը նշանավորել են եռօրյա ազգային սգով։ 2018 թվականի հուլիսի 28-ին Դեմեչիին հուղարկավորել են Պրիշտինայի նահատակների գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.