![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/63/Abaca_Tree.jpg/640px-Abaca_Tree.jpg&w=640&q=50)
Աբակա
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Աբակա կամ տեքստիլ բանան (հայերեն՝ Թելասմբուկ, իսպ.՝ abacá, լատին․՝ Músa téxtilis), բանանազգիների ընտանիքի, բանան ցեղի բազմամյա խոտաբույս։ Աբակայի հայրենիքը Ֆիլիպիններն են։
Աբակա | |
![]() Աբակա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Իմբիրածաղկավորներ (Zingiberales) |
Ընտանիք | Ադամաթուզազգիներ (Musaceae) |
Ցեղ | Musa |
Տեսակ | Աբակա (M. textilis) |
Միջազգային անվանում | |
Musa textilis Née, 1801 | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Եվրոպական կենցաղ բույսը մուտք է գործել 1768 թվականից, երբ իսպանացիները սկսեցին այն աճեցնել մանրաթելի արտահանման նպատակով։ Աբական սկզբում աճեցնում էին Ֆիլիպիններում, 1920 թվականներից նաև Ինդոնեզիայում, Կենտրոնական Ամերիկայի երկրներում (Կոստա Ռիկա, Հոնդուրաս)։ Աբական օգտագործվում է հաստ պարանների, ձկնորսական ցանցերի արտադրության համար, այն աղի ջրում չի քայքայվում։ Բույսի մանրաթելային մասը հասունանում է 18-24 ամսում, որից հետո մանրաթելը կեղևից մաքրվում է, արևի տակ չորացվում և կարող է արտադրության մեջ օգտագործվել առանց լրացուցիչ վերամշակման, նույնիսկ առանց մանելու[1]։