ԱՄՆ նախագահական ընտրություններ 2016
From Wikipedia, the free encyclopedia
2016 թվականի նախագահական ընտրություններ ԱՄՆ-ում, ԱՄՆ նախագահի 58-րդ ընտրություններ, որ կայացել են 2016 թվականի նոյեմբերի 8-ին (երեքշաբթի)։ Սկզբում ընտրողները պետք է ընտրեն նախագահ ընտրողներին, որոնք, իրենց հերթին, կընտրեն ԱՄՆ փոխնախագահին և նախագահին։ Գործող նախագահ Բարաք Օբաման իրավունք չուներ երրորդ անգամ ընտրվել որպես նախագահ՝ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությանը համապատասխան։
ԱՄՆ նախագահական ընտրություններ 2016 | ||||
---|---|---|---|---|
Նոյեմբերի 8, 2016 (2016-11-08) | ||||
Թեկնածու | Դոնալդ Թրամփ | Հիլարի Քլինթոն | ||
Կուսակցություն | Հանրապետական կուսակցություն (ԱՄՆ) | Դեմոկրատական կուսակցություն (ԱՄՆ) | ||
Ձայներ | 62 984 825 (46, 1%) |
65 853 516 (48, 2%) |
||
| ||||
Տեսակ | ԱՄՆ նախագահական ընտրություններ | |||
| ||||
Պաշտոն | ԱՄՆ նախագահ և ԱՄՆ փոխնախագահ | |||
| ||||
Թեկնածուներ | Հիլարի Քլինթոն, Դոնալդ Թրամփ, Gary Johnson?, Ջիլլ Շտայն, Darrell Castle?, Gloria La Riva? և Evan McMullin? | |||
| ||||
Հաղթող | Դոնալդ Թրամփ | |||
| ||||
Նախորդ | ԱՄՆ նախագահական ընտրություններ 2012 | |||
| ||||
Հաջորդ | ԱՄՆ նախագահական ընտրություններ 2020 | |||
| ||||
ԱՄՆ Սահմանադրության երրորդ հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ դառնալու համար անձը պետք է լինի ԱՄՆ քաղաքացի, նվազագույնը 35 տարեկան և բնակված լինի երկրում ոչ պակաս, քան 14 տարին։
Նախագահի թեկնածուները ամենից հաճախ առաջադրվում են ԱՄՆ քաղաքական կուսակցություններից որևէ մեկի կողմից, և այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրը մեթոդ է մշակում (օրինակ՝ համակուսակցական ազգային փրայմերիզ), որը թույլ է տալիս ընտրել նրան, որ, ըստ կուսակցության կարծիքի, ավելի շատ է համապատասխանում այդ պաշտոնին առաջադրվելու համար։ Կուսակցության անդամները պաշտոնապես առաջադրում են նախագահի պաշտոնի այդ թեկնածուին կուսակցության անունից։