From Wikipedia, the free encyclopedia
Միացյալ նահանգների նախագահի և փոխնախագահի ընտրությունները անուղղակի ընտրություններ են որի ժամանակ ԱՄՆ-ի քաղաքացիները, որոնք գրանցված ընտրողներ են ԱՄՆ 50 նահանգներից մեկում կամ Վաշինգտոն ԿՇ-ում, քվեարկում են այս պաշտոնյաների օգտին, սակայն Ընտրողների կոլեգայի միջոցով։ Այս ընտրողները հետագայում ներկայացնում են ուղղակի ընտրողներին, հայտնի որպես ընտրիչներ և ընտրում են նախագահին ուand for փոխնախագահին։ Թեկնածուն ով ստանում է ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը (նվազագույնը 270 ձայն 538-ից) ստանում է պաշտոնավարելու իրավունք։ Եթե թեկնածուներից ոչ ոք չի հավաքում մեծամասնության ձայները, նախագահ ընտրվում է Ներկայացուցիչների պալատի կողմից, եթե փոխնախագահը չի հավաքում մեծամասնության ձայները, նա ընտրվում է Սենատի կողմից։
Ընտրողների կոլեգիան և նրա գործառույթները կարգավորվում են ԱՄՆ Սահմանադրության երկրորդ հոդվածով և քսաներորդ փոփոխությամբ։ Ըստ օրենքի, յուրաքանչյուր նահանգ ստանում է այնքան ընտրիչների քանակ, որքան նրա սենատորների և ներակայացուցիչների պալատի պատգամավորների թիվն է։
Նախագահական ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ անգամ և անցկացվում է ընտրությունների օրը, որը 1945 թվականից նոյեմբերի մեկին հաջորդող առաջին հինգշաբթին է[1][2][3]։ Այս ամսաթիվը համընկնում է տարբեր այլ դաշնային, նահանգային և տեղական մարմինների ընդհանուր ընտրությունների հետ։ Քանի որ տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատու են ընտրությունների կառավարման համար, այս բոլոր ընտրությունները կազմակերպվում են մեկ քվեաթերթիկով։ Ընտրական կոլեգիայի ընտրողները այնուհետև պաշտոնապես իրենց ընտրական ձայները տալիս են դեկտեմբերի 12-ից հետո առաջին երկուշաբթի օրը իրենց նահանգի մայրաքաղաքում։ Կոնգրեսն այնուհետև հաստատում է արդյունքները հունվարի սկզբին և նախագահական ժամկետը սկսվում է Երդմնակալության օրը, որը սահմանված է Քսաներորդ ուղղումով հունվարի 20-ին։
Նախընտրական գործընթացը և թեկնածուների առաջադրման ժամկետը սահմանադրությամբ սահմանված չեն, սակայն ժամանակի ընթացքում զարգացում է ապրել կուսակցությունների կողմից։ Թեկնածուների որոշումը սովորաբար տեղի է ունենում հունվարից հունիս նոյեմբերից առաջ, մինչդեռ թեկնածուների գրանցումը տեղի է ունենում ամռանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.