Ռուսական հեղափոխություն
1917-ի հեղափոխությունը Ռուսաստանում 1917 - ին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների շարք, որոնք փոխեցին պետական համակարգը Ռուսաստանու / From Wikipedia, the free encyclopedia
Ռուսական հեղափոխություն, Ռուսական կայսրության տարածքում 1917 թվականի փետրվարին տեղի ունեցած պետական հեղաշրջում, որի հետևանքով տապալվեց ցարական միապետությունը և որից հետո նույն թվականի հոկտեմբերին իշխանությունն անցավ բոլշևիկների ձեռքը․ երկրում հաստատվեց լենինյան ռեժիմ։ Վերջինս, սակայն հանգեցնում է մի շարք բռնությունների․ սկսվում է քաղաքացիական պատերազմ բոլշևիկների, Սպիտակ բանակայինների ինչպես նաև այլ հակառակորդների (Կանաչ բանակայիններ և այլն) միջև։ Հակամարտությունների պատճառով երկրում առաջացավ տնտեսական ճգնաժամ և սով, որը շարունակվեց ամբողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմն ավարտվեց բոլշևիկների հաղթանակով։ Նախկին Ռուսական կայսրության տարածքի մեծամասնության վրա կազմավորվեց ԽՍՀՄ-ը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն։
Ռուսական հեղափոխություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Revolutions of 1917–1923? | |||||||||
Հեղափոխական զորքերի շքահանդեսը Մոսկվայի Կարմիր հրապարակում 1921 թվականի մարտի 4-ին | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Ռուսական կայսրություն | Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն | Բոլշևիկ կուսակցություն | |||||||
Հրամանատարներ | |||||||||
Նիկոլայ II | Ալեքսանդր Կերենսկի | Վլադիմիր Լենին |
Ռուսական հեղափոխությունը 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից է[1], որին հանգամանալից անդրադարձել են ֆրանսիացի գրողներ Ժյուլ Ռոմենը «Մեծ պայծառությունը Արևելքում[2]» և Ֆրանսուա Ֆյուրեն «Հոկտեմբերյան համընդհանուր հմայքը», ովքեր ասում են, որ Ռուսական հեղափոխությունը պատմության ամենաուսումնասիրված և քննարկված էջերից մեկն է[3]։
Այս իրադարձությունները պատմության մեջ առաջացրին շատ հարցեր, որոնք մինչ այժմ չեն ստացել իրենց լիարժեք պատախանները։ Պատմաբանները դեռ մտորումների մեջ են, թե արդյոք «փետրվարյան հեղափոխությունը» ծնեց «հոկտեմբերյան հեղափոխություն» կամ հոկտեմբերյան իրադարձություններն ինչպես կոչել հեղափոխություն, հեղաշրջում թե այդ երկուսի համակցությունը[4]։ Բացի այդ ինչը հանգեցրեց երկրում քաղաքացիական պատերազմի, բռնությունների, համաճարակի ու սովի, ինչպես նաև Խորհրդային բռնապետության առաջացմանը։ Պատմաբանների մոտ լիարժեք չի ձևավորվել նաև որոշակի հարցերի պատասխաններ կապված Ստալինիզմյան բռնապետության հաստատման հետ։