Պետական հեղաշրջում
From Wikipedia, the free encyclopedia
Պետական հեղաշրջում (կրճատ՝ պետհեղաշրջում), իշխանափոխություն պետությունում, որը պարտադիր կերպով իրականացվում է ներկայումս գործող սահմանադրական և իրավական նորմերի խախտմամբ[1], սովորաբար` ուժի գործադրմամբ՝ պետական վերահսկողության կենտրոնների բռնագրավման և գործող ղեկավարների ֆիզիկական մեկուսացման (ձերբակալման կամ կազմալուծման) համար[2]:
Ստուգաբանորեն «հեղաշրջումը» նույնն է, ինչ հեղափոխությունը. լատիներեն՝ revolutio - շրջում, հեղաշրջում[3]։ Սակայն քաղաքական պատմության մեջ «հեղափոխություն» հասկացությունը վերաբերում է լայնածավալ և երկարաժամկետ գործընթացներին («բնության, հասարակության կամ իմացության ցանկացած երևույթների ընդարձակման խորը որակական փոփոխություն»[3]), մինչդեռ «հեղաշրջումը» կիրառվում է բուն իշխանափոխության իրադարձությունը նշելու համար, որի հետևանքները, ըստ իրենց մասշտաբների, բնավ հեղափոխական չեն։ «Հեղաշրջման» և «հեղափոխության» միջև անալոգիական հարաբերակցությունը դիտարկվում է «արդյունաբերական հեղաշրջում - արդյունաբերական հեղափոխություն» եզրույթների զույգում։