Տնտեսական ճգնաժամ
From Wikipedia, the free encyclopedia
Տնտեսագիտության մեջ ճգնաժամը մեկ կամ մի քանի տնտեսություններում տնտեսական գործունեության կայուն, երկարատև անկումն է։ Դա ավելի կտրուկ տնտեսական անկում է քան պարզապես անկումը, ինչը դանդաղեցնում է տնտեսական գործունեությունը բնականոն աշխատանքը։
Ճգնաժամը բնութագրվում է իր երկարատևությամբ, գործազրկության բարձր մակարդակով, վարկային մատչելիության անկումով (որը հաճախ պայմանավորված է բանկային կամ ֆինանսական ճգնաժամի պատճառով), արտադրանքի ծավալի կրճատումով։ Մատակարարները սկսում են կրճատել արտադրությունն ու ներդրումները, տեղի են ունենում ավելի մեծ սնանկություններ, էապես նվազում են առևտրի (հատկապես միջազգային առևտրի) ծավալները, ինչպես նաև խիստ անկայուն արժույթի արժեքի տատանումները (հաճախ արժույթի արժեզրկման պատճառով)։ Գների գնանկումը, ֆինանսական ճգնաժամերը, ֆոնդային բորսայի անկումը և բանկային խափանումները նույնպես ճգնաժամի ընդհանուր տարրեր են որոնք սովորաբար չեն հայտնվում անկման ընթացքում։