Կաթնաղբյուր (Լոռու մարզ)
գյուղ ՀՀ Լոռու մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Կաթնաղբյուր (նախկինում Ղոթուրբուլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Ձորագետի աջակողմյան վտակներից մեկի ափին՝ ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա։ Կաթնաղբյուր է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաթնաղբյուր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Կաթնաղբյուր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզԼոռու մարզ | ||
Գյուղ | Ստեփանավան համայնք[1] | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 767[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի, Կաթոլիկ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 1912 | ||
|
Փակել
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։