Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանում
Հայաստանի վարչատարածքային բաժանում / From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները[1]։ Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով[2]։ Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։
Հայաստանի վարչատարածքային բաժանում | ||
---|---|---|
Մարզեր | ||
Վարչատարածքային միավոր | Մարզկենտրոն | |
Արագածոտն | Աշտարակ | |
Արարատ | Արտաշատ | |
Արմավիր | Արմավիր | |
Գեղարքունիք | Գավառ | |
Կոտայք | Հրազդան | |
Լոռի | Վանաձոր | |
Շիրակ | Գյումրի | |
Սյունիք | Կապան | |
Տավուշ | Իջևան | |
Վայոց ձոր | Եղեգնաձոր | |
Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով։ Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը։ Մարզպետները համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի[3]։
Երևանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով[4]։
Մարզերում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում՝ տեղական ինքնակառավարում՝ Հայաստանի սահմանադրությամբ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով։