Բերդավան
գյուղ ՀՀ Տավուշի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Բերդավան (նախկին անվանումը՝ Ղալաչա), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Նոյեմբերյան քաղաքից 1 կմ հյուսիս` Կողբ գետի ափին։ Գտնվում է Ադրբեջանի հետ սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Վերանվանվել է Բերդավան 1978 թվականի հունվարի 25-ին[2]։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Բերդավան | |||
Բերդավան գյուղի ամրոցը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | ՏավուշՏավուշ | ||
Գյուղապետ | Սմբատ Մուղդուսյան | ||
Այլ անվանումներ | Բերդագյուղ | ||
ԲԾՄ | 650 մ | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2987[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | բերդավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (266) | ||
| |||
Փակել
Բերդավանը հայտնի է իր նշանավոր մարդկանցով, որոնցից են Սոցիալիստական Աշխատանքի հերոս Սամսոն Դաղբաշյանը, ակադեմիկոս Վարդան Գուլքանյանը, բազմաթիվ բժիշկներ, դատախազներ, մանկավարժներ ու այլ նշանավոր անձինք։
Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար ամրոցը, կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում[3]։