Բելցի
From Wikipedia, the free encyclopedia
Բելցի, նաև` Բելց[8][9] (ռումիներեն՝ Bălți. Կաղապար:IPA-ro), քաղաք և համայնք Մոլդովայի հյուսիսում[10], Դնեստրի վտակ Ռաուտ գետի ափին։ Զբաղեցնում է 78,01 քառակուսի կիլոմետր տարածք[11]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բելցի | |||||
ռումիներեն՝ Bălți[1][2] | |||||
| |||||
Երկիր | Մոլդովա | ||||
Ներքին բաժանում | Center, Bălți?, Slobozia?, Pământeni?, Dacia?, Bălții Noi? և Molodova? | ||||
Առաջին հիշատակում | հոկտեմբերի 4, 1620[3][4][5][…] | ||||
Մակերես | 41,43 կմ² | ||||
ԲԾՄ | 102 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռումիներեն[6][7] | ||||
Բնակչություն | ▼97 930 մարդ (2014) | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 231 և 331 | ||||
Փոստային դասիչ | MD-3100 | ||||
Պաշտոնական կայք | balti.md(ռում.)(ռուս.)(անգլ.) | ||||
| |||||
Տարածքով ու տնտեսական նշանակությամբ երկրորդ քաղաքն է Մոլդովայում՝ մայրաքաղաք Քիշնևից հետո, իսկ բնակչության թվով՝ երրորդը՝ Քիշնևից և Տիրասպոլից հետո։ Մոլդովայի հինգ մունիցիպալիտետներից մեկն է։ Երբեմն կոչվում է «Հյուսիսային մայրաքաղաք», այն խոշոր արդյունաբերական, մշակութային, տնտեսական կենտրոն և տրանսպորտային հանգույց է երկրի հյուսիսում։ «Balci» բառը ռումիներենից բառացի թարգմանած՝ նշանակում է « ճահիճ»։ Ըստ երևույթին քաղաքն այդպես է կոչվել, քանի որ հիմնադրվել է մի բլրի վրա, որը գերիշխող դիրք է գրավում է Ռաուտի և նրա վտակ Ռաուտելի (Փոքր Ռաուտի) միախառնման վայրի շուրջը ձևավորված ճահճային տարածքի նկատմամբ[12]։ Բնակավայրը հիմնադրվել է 1620 թվականին1620[13][14][15][16]։