Բարձրավան
գյուղ ՀՀ Սյունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Բարձրավան, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Բարձրավան | ||
ռուս.՝ Ерицатумб | ||
Բարձրավանի համայնապատկերը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | ՍյունիքիՍյունիքի մարզ|Սյունիքի | |
Համայնք | Գորիս համայնք[1] | |
Այլ անվանումներ | Քյուրդիկ, Երիցաթումբ | |
Մակերես | 10,15 կմ² | |
ԲԾՄ | 1500 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼146 մարդ (2011)[2] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Փակել
Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 57 կմ դեպի հյուսիս, Որոտան գետի բարձրադիր աջափնյակում, գեղատեսիլ սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1500-1520 մ է, հեռավորությունը մարզկենտրոնից 57 կմ հս., hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 33 կմ։
Մինչև 1931 թվականի Զանգեզուրի երկրաշարժը գյուղը գտնվում էր Որոտանի աջ զառիվեր կողին։ Երկրաշարժի հետևանքով գյուղն ավերվել է (զոհվել է 49 մարդ) և նորը կառուցվել է սարավանդի վրա։
Երիցաթումբ անունով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[4]։
Բարձրավան է վերանվանվել 1940 թվականին։