Ակներ (Լոռու մարզ)
գյուղ Հայաստանի Լոռու մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Ակներ (նախկին անվանումը՝ Որնակ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում, Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից 1-2 կմ արևելք։ Գյուղը գտնվում է Դեբեդ գետի բարձրադիր աջ ափին՝ ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա։ Ակներ է վերանվանվել 1935 թ. հունվարի 3-ին[2]։
- Այս հոդվածը ՀՀ Լոռու մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ակներ (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Ակներ | |||
Երկիր | Հայաստան | ||
Ենթարկում | Ալավերդի | ||
Մարզ | Լոռու մարզԼոռու մարզ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼512 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Փակել
Գյուղն ունի քարաշեն փոքրիկ եկեղեցի (1863 թ.)։ 1871 թ.-ին Ա. Երիցյանը գյուղում հայտնաբերել է մ. թ. ա. 1-ին հազարամյակին պատկանող մի քանի դամբարան։ Գյուղի հյուսիսային կողմում են գտնվում միջնադարյան Կայան բերդը և Դսևանք եկեղեցին։