Քրիստիան Բեյլ
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստիան Չառլզ Ֆիլիպ Բեյլ (անգլ.՝ Christian Charles Philip Bale, հունվարի 30, 1974(1974-01-30)[1][2][3][…], Հավերհորդուսեթ, Պեմբրուկշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Բեյլը բազմաթիվ մրցանակների դափնկերիր է, այդ թվում՝ Օսկար և Ոսկե գլոբուս, ինչպես նաև եղել է Time 100-ի 2011 թվականի ցանկում։
Քրիստիան Բեյլ անգլ.՝ Christian Bale | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1974(1974-01-30)[1][2][3][…] (50 տարեկան) |
Ծննդավայր | Հավերհորդուսեթ, Պեմբրուկշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Bournemouth School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հնչյունավորող, բնավորության դերասան, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Բեթմեն. Սկիզբը, Մռայլ ասպետը, Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը, Տերմինատոր։ Փրկիչը, Հեղինակություն, Ամերիկյան հոգեգար (ֆիլմ) և Կռվողը |
Ծնողներ | հայր՝ Դևիդ Բեյլ, մայր՝ Jenny James? |
Ամուսին(ներ) | Սանդրա Բլաժիչ |
Երեխա(ներ) | Լուկա Բեյլ և Ռեքս Բեյլ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ծնվել է Ուելսի Հավերհորդուսեթ քաղաքում։ Առաջին դերը խաղացել է 13 տարեկանում՝ Սթիվեն Սփիլբերգի «Արևի կայսրություն» (1987) ֆիլմում։ Հաջորդ տասնամյակի ընթացքում խաղացել է տարբեր առաջին և երկրորդ պլանի դերերում, այդ թվում՝ «Փոքրիկ կանայք» (1994) ֆիլմում և «Պոկահոնտաս» (1995) մուլտֆիլմում, սակայն մեծ ճանաչում ձեռք է բերել 2000 թվականի «Ամերիկյան հոգեգարը» ֆիլմում Պատրիկ Բեյթմանի դերից հետո։ 2004 թվականի «Մեքենավարը» հոգեբանական թրիլլերում իր դերի համար կորցրել է 29 կգ։ Որից հետո վեց ամսվա ընթացքում հավաքել է 45 կգ քաշ՝ Քրիստոֆեր Նոլանի «Խավարի ասպետը» եռապատումում (2005-2012) Բեթմենի դերի համար։
Բեյլի հաջորդ ֆիլմերից են՝ Նոլանի «Հեղինակություն» (2006) առեղծվածային թրիլերը, «Գնացք դեպի Յումա» (2007) վեստեռնը, «Տերմինատոր։ Փրկիչը» (2009) գիտաֆանտաստիկ ֆիլմը և «Հասարակության թշնամիները» քրեական դրաման։ Դևիդ Ռասսելի «Կռվողը» ֆիլոմւմ Դիքկի Էքլունդի դերի համար ստացել է Ոսկե գլոբուս և Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար։ Ռասսելի «Խաբեություն ամերիկյան ձևով» (2013) և Ադամ Մաքքեյի «Իջեցման խաղ» (2015) ու «Իշխանություն» (2018) ֆիլմերում իր խաղացած դերերի համար նոմինացվել է Օսկարի։ Վերջին ֆիլմում խաղացած Դիկ Չեյնիի դերի համար ստացել է «Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար։ 2019 թվականին Ջեյմս Մանգոլդի «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի» ֆիլմում խաղացել է Քեն Մայլզի դերը։
Բեյլը Ծովային ֆաունայի պահպանման հասարակության, Գրինփիսի և Բնության համաշխարհային հիմնադրամի աջակից է։ 2014 թվականի ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։ 2000 թվականից ամուսնացած է Սանդրա Բլաշիչի հետ և ունեն երկու երեխա։