Հասարակության թշնամիները, ամերիկյան քրեական դրամա ֆիլմ է, որի ռեժիսորն է Մայքլ Մանը և սցենարիստներն են Մայքլ Մանը, Էն Բայդերմենը և Ռոնան Բենեթը։ Այն վերցված է Բրայան Բուրոուի «Հանրության թշնամիները։ Ամերիկայի մեծագույն հանցագործության ալիքը և ՀԴԲ-ի ստեղծումը 1933-34 թվականներին» ոչ գեղարվեստական գրքից։ Գլխավոր հերոսը՝ հայտնի ավազակ Ջոն Դիլինջերն է (Ջոնի Դեփ), ով կատարելով մի շարք հանդուգն ավազակային հարձակումներ ԱՄՆ-ի բանկերի վրա՝ ժողովրդի աչքում դարձել է իսկական հերոս։ Նա ՀԴԲ-ի գլխավոր թիրախն է, առաջին հերթին գործակալ Մելվին Պերվիսի (Քրիստիան Բեյլ) համար, ով լավագույնն է իր իր գործում։
Արագ փաստեր Հասարակության թշնամիներըանգլ.՝ Public Enemies, Երկիր ...
Հասարակության թշնամիները անգլ.՝ Public Enemies |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | նեո նուառ, քրեական ֆիլմ, կենսագրական ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ և գրքերի էկրանավորում |
---|
Թեմա | կազմակերպված հանցագործություն և Ջոն Դիլլինջեր |
---|
Թվական | օգոստոսի 6, 2009[1], հուլիսի 16, 2009[2] և 2009 |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Մայքլ Ման |
---|
Պրոդյուսեր | Մայքլ Ման և Քևին Միշեր |
---|
Սցենարի հեղինակ | Ռոնան Բեննեթ, Էնն Բիդերման և Մայքլ Ման |
---|
Դերակատարներ | Ջոնի Դեփ[3], Քրիստիան Բեյլ[3], Մարիոն Կոտիար[3], Ջեյսոն Քլարք[3], Չաննինգ Տատում[3], Բիլլի Քրուդալ[3], Սթիվեն Լենգ[3], Լիլի Սոբիեսկի[3], Դևիդ Ուենհեմ[3], Ջովաննի Ռիբիզի[3], Լիլի Թեյլոր[3], Շոն Հեթոսի[3], Էմիլի դե Ռավին[3], Սթիվեն Դորֆ[3], Ջոն Օրտիս[3], Սթիվեն Գրեհեմ[3], Բրանա Կատիչ[3], Քերրի Մալլիգան[3], Քեյսի Սեմաշկո[3], Մեթ Քրեյվեն[3], Քրիստիան Սթոլթ[3], Սպենսեր Գարեթ, Փիթեր Գերեթի[3], Բիլ Քեմփ, Ջեյմս Ռուսո[3], Ռորի Քոքրեյն[3], Շանին Լեյ, Դոմենիկ Լոմբարդոցցի[3], Դևիդ Ուորշոֆսկի[3], Ջոել Ֆրայ[3], Ռիչարդ Շորթ, Ջոն Մայքլ Բոլջեր, Դոն Ֆրայ և Չենդլեր Ուիլյամս |
---|
Օպերատոր | Դանթե Սպինոտտի |
---|
Երաժշտություն | Էլիոթ Գոլդենթալ |
---|
Մոնտաժ | Փոլ Ռուբել |
---|
Պատմվածքի վայր | Վիսկոնսին և Չիկագո |
---|
Նկարահանման վայր | Չիկագո և Արիզոնա |
---|
Կինոընկերություն | Relativity Media, TriBeCa Productions և Misher Films |
---|
Տևողություն | 140 րոպե |
---|
Շահույթ | 214 104 620 $[4] |
---|
Պաշտոնական կայքէջ |
Public Enemies Վիքիպահեստում |
Փակել
Բուրոուն ի սկզբանե ցանկացել է գրել սցենար ԱՄՆ-ի ճգնաժամի տարիներին տիրող հանցագործություների ալիքի մասին մինիսերալի համար, բայց մտափոխվել է և գիրք է գրել այդ թեմայով։ Սակայն Մանը փոփոխելով սցենարը՝ այն դարձրել է ֆիլմ, որը ճշգրտորեն չի համապատասխանում պատմական իրողություններին։