Իշխանություն (ֆիլմ, 2018)
From Wikipedia, the free encyclopedia
«Իշխանություն» (անգլ.՝ Vice), ամերիկյան կատակերգություն-դրամա՝ նկարահանված 2018 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստն է Ադամ Մաքքեյը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Էմի Ադամսը, Սեմ Ռոքուելը, Սթիվ Կարելը և Քրիստիան Բեյլը, որը մարմնավորել է ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիին[3]։ Ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես Չեյնին հարթելով իր ուղին, դառնում է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ փոխնախագահը[4][5]։
Իշխանություն անգլ.՝ Vice | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, դրամա, կենսագրական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թեմա | Դիկ Չեյնի |
Թվական | դեկտեմբերի 25, 2018, հունվարի 25, 2019 և փետրվարի 21, 2019[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ադամ ՄաքՔեյ |
Պրոդյուսեր | Բրեդ Փիթ, Դեդե Գարդներ, Մեգան Էլիսոն և Ուիլ Ֆերրել |
Սցենարի հեղինակ | Ադամ ՄաքՔեյ |
Դերակատարներ | Քրիստիան Բեյլ, Էմի Ադամս, Ալիսոն Փիլ[2], Սթիվ Քարել[2], Սեմ Ռոքուել[2], Բիլ Փուլման[2], Թալլեր Փերրի[2], Շի Ուինգհեմ[2], Լիլի Ռեյբ[2], Ֆեյ Մասթերսոն[2], Դոն ՄակՄանուս[2], Ջամիլիան Արմենանտե[2], Լիզա Գեյ Համիլթոն[2], Մեթ Նոլան[2], Ռոման Միտիչյան[2] և Ջեսի Փլեմոնս |
Օպերատոր | Գրեգ Ֆրեյզեր |
Երաժշտություն | Նիկոլաս Բրիթել |
Մոնտաժ | Հենք Քորուին |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Կինոընկերություն | Annapurna Pictures և Plan B Entertainment |
Տևողություն | 132 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Vice (2018 film) Վիքիպահեստում |
Ֆիլմը Միացյալ Նահանգներում էկրան է բարձրացել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին։ Ֆիլմն ստացել է բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր, ներառյալ՝ 8-ը Կինոակադեմիայի մրցանակաբաշխությունում, 6 մրցանակ Ոսկե գլոբուսում և ևս 6-ը՝ Բրիտանական Ակադեմիայի 72-րդ մրցանակաբաշխությունում։ Իրենց դերակատարման համար Բեյլը, Ադամսն ու Ռոքուելը երեք մրցանակաբաշխություններում էլ ներկայացված են եղել, իսկ Ոսկե Գլոբուսում Բեյլը հաղթող է ճանաչվել «Լավագույն դերասան կատակերգությունում կամ մյուզիքլում» անվանակարգում։