Արևի կայսրություն (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Արևի կայսրություն» (անգլ.՝ Empire of the Sun), ամերիկյան ֆիլմ, որ հիմնված է Ջեյմս Բալարդի նույնանուն վեպի վրա, որը թողարկվել է 1987 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Սթիվեն Սփիլբերգը, իսկ գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլը, Ջոն Մալկովիչը, Միրանդա Ռիչարդսոնը և Նայջել Հեյվերսը։ Ֆիլմում պատմվում է բրիտանացի տղայի՝ Ջեյմի Գրեմի պատմությունը, ով մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը ապրում էր իր ընտանիքի հետ Շանհայի մարզում, իսկ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես հայտնվում է ճամբարում։
Արևի կայսրություն անգլ.՝ Empire of the Sun | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Միացյալ Թագավորություն |
Ժանր | ռազմական ֆիլմ[1][2][3], պատմություն հասունացման մասին, դրամա և վեպի էկրանավորում |
Թեմա | Խաղաղօվկիանոսյան պատերազմ, օդագնացություն և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Հիմք | Արևի կայսրություն |
Թվական | 1987 և մարտի 10, 1988[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սթիվեն Սփիլբերգ[1][3][5][…] |
Պրոդյուսեր | Քեթլին Քենեդի, Ֆրենկ Մարշալ, Սթիվեն Սփիլբերգ և Ռոբերտ Շապիրո |
Սցենարի հեղինակ | Թոմ Սթոփարդ և Մեննո Մեյես |
Դերակատարներ | Քրիստիան Բեյլ[1][2][5][…], Ջոն Մալկովիչ[2][5][6][…], Միրանդա Ռիչարդսոն[2][6][7], Նայջել Հավերս[5][6], Ջո Պանտոլիանո[6][7], Լեսլի Ֆիլիպս[6], Բեն Սթիլեր[6], Բերթ Քվուք[6], Էմիլի Ռիչարդ[6], Ռոբերտ Սթիվենս[6], Մասատո Իբու[8], Փոլ ՄաքԳան[8], Մարկ դե Յոնգե[8], Ջեյմս Գրին[8] և Ռալֆ Մայքլ[8] |
Օպերատոր | Ալեն Դավիո |
Երաժշտություն | Ջոն Ուիլյամս |
Մոնտաժ | Մայքլ Քան |
Պատմվածքի վայր | Շանհայ |
Նկարահանման վայր | Հարթֆորշիր |
Կինոընկերություն | Amblin Entertainment |
Տևողություն | 154 րոպե և 152 րոպե |
Ի սկզբանե որոշվել էր, որ ռեժիսորի գահը կզբաղեցնեն Հարոլդ Բեքերը և Դեյվիդ Լինը, իսկ Սթիվեն Սփիլբերգը կլիներ ֆիլմի պրոդյուսերը։ Ավելի ուշ Սփիլբերգին սկսեց էլ ավելի հետաքրքրել ֆիլմի ռեժիսուրան և նա ավելի ներգրավվեց ծրագրում։ Սփիլբերգը հուսով էր, որ ֆիլմը կդառնա «Անմեղության կորուստ» թեմայով նրա լավագույն գործերից[9]։ Ֆիլմը ստացել է քննադատների դրական կարծիքներ, բայց ի սկզբանե չի ունեցել դրամարկղային հաջողություն՝ ԱՄՆ-ի վարձույթում ստանալով ընդամենը 22 միլիոն դոլար։ Ֆիլմի բյուջեն հավաքվել է ուրիշ երկրներում ցուցադրությունների շնորհիվ[10]։