Շվեյցարիա (գերմ.՝ Schweiz, ֆր.՝ Suisse, իտալ.՝ Svizzera, ռոմանշ.՝ Svizra), պաշտոնական անվանում՝ Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտայնի հետ։
Արագ փաստեր Կարգավիճակ, Ներառում է ...
Շվեյցարական Համադաշնություն գերմ.՝ Schweizerische Eidgenossenschaft ֆր.՝ Confédération suisse իտալ.՝ Confederazione Svizzera ռոմանշ.՝ Confederaziun svizra |
---|
|
|
Կարգավիճակ | մոտ պետություն, դեպի ծով ելք չունեցող պետություն, համադաշնություն, դաշնություն, ինքնիշխան պետություն և երկիր |
---|
Ներառում է | Ապենցել Աուսերռոդեն[1], Ապենցել Իներռոդեն[1], Արգաու[1], Բազել-Լանդ[1], Բազել Շտադտ[1], Բեռն[1], Ֆրիբուրգ[1], Ժնև[1], Գլարուս (կանտոն)[1], Գրաուբյուդեն[1], Յուրա[1], Լյուցերն[1], Նևշատել[1], Նիդվալդեն[1], Օբվալդեն[1], Սանկտ Գալլեն[1], Շաֆհաուզեն կանտոն[1], Շվից[1], Զոլոտուրն[1], Տիչինո[1], Տուրգաու[1], Ուրի[1], Վալե[1], Վո[1], Ցուգի կանտոն[1] և Ցյուրիխ[1] |
---|
Պետական լեզու | գերմաներեն[2], իտալերեն[2], ֆրանսերեն[2] և ռոմանշերեն[2] |
---|
Մայրաքաղաք | Բեռն[3] |
---|
Պետական կարգ | directorial system? և դաշնային հանրապետություն |
---|
Օրենսդիր մարմին | Շվեյցարիայի դաշնային ժողով[4] |
---|
Երկրի ղեկավար | Շվեյցարիայի դաշնային խորհուրդ |
---|
Կառավարության ղեկավար | Շվեյցարիայի դաշնային խորհուրդ[5] |
---|
Ազգաբնակչություն | ▲ 8 236 600[6] |
---|
Հիմն | Swiss Psalm?[7] |
---|
Կարգախոս | Unus pro omnibus, omnes pro uno[8] |
---|
Հիմնադրված է | սեպտեմբերի 12, 1848 թ. |
---|
Արժույթ | Շվեյցարական ֆրանկ[9] |
---|
Կենտրոնական բանկ | Շվեյցարիայի ազգային բանկ |
---|
Ազգային տոն | Շվեյցարիայի ազգային օր |
---|
Ժամային գոտի | UTC+1 |
---|
Հեռախոսային կոդ | +41 |
---|
Ինտերնետ-դոմեն | .ch[10] և .swiss? |
---|
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,962[11] |
---|
|
admin.ch/gov/de/start.html(գերմ.), admin.ch/gov/en/start.html(անգլ.), admin.ch/gov/fr/accueil.html(ֆր.), admin.ch/gov/it/pagina-iniziale.html(իտալ.) և admin.ch/gov/rm/pagina-iniziala.html |
Փակել
Շվեյցարիան բաղկացած է 26 (20 կանտոն և 6 կիսականտոն) երկրամասերից։ Ավանդաբար, կանտոնները նաև կոչվում են կալվածքներ, երբեմն նաև համարվում է որպես փոքր պետություններ։ Կանտոնների իշխանությունը կախված է կառավարությունից, գլխավոր խորհրդից։ Վարչատարածքային բաժանման ամենացածր մակարդակը համայնքներն են, որոնք ավելի քան 2 հազար են։
Շվեյցարիան դաշնային հանրապետություն է։ Այժմյան սահմանադրությունը ընդունվել է 1999 թվականին։ Պետության և կառավարության ղեկավարը նախագահն է, որն ընտրվում է յուրաքանչյուր տարի ռոտացիայի կարգով Դաշնային խորհրդի կազմից։ Իշխանության գերագույն մարմինը Դաշնային ժողովն է։