Ապենցել Աուսերռոդեն
From Wikipedia, the free encyclopedia
Ապենցել Աուսերռոդեն[3] (գերմ.՝ Appenzell Ausserrhoden, ֆր.՝ Appenzell Rhodes-Extérieures, բառացի թարգմանած՝ նշանակում է Արտաքին Ռոդեր), գերմանախոս կիսականտոն Շվեյցարիայի հյուսիս-արևելքում։ Վարչական կենտրոնը Հերիզաու քաղաքն է, որտեղ գտնվում են կանտոնի կառավարության ու խորհրդարանի նստավայրերը (դատական իշխանության կենտրոնական ղեկավար մարմինների նստավայրը Տրոգեն քաղաքում է)։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 53 438։
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Արևելյան Շվեյցարիա, Հյուսիսարևելյան Շվեյցարիա և Appenzellerland? | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Հերիսաու և Տրոգեն | ||||
Ամենաբարձր կետ | Säntis? | ||||
ԲԾՄ | 771 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Cantonal Council of Appenzell Ausserrhoden? և Landsgemeinde Appenzell Ausserrhoden? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | 55 234 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 242,84 կմ²[2] | ||||
Հիմնադրված է | 1513 թ. | ||||
Սահմանակցում է | Սանկտ Գալլեն և Ապենցել Իներռոդեն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հապավում | AR | ||||
Փոխարինեց | Ապենցել | ||||
ISO 3166-2 կոդ | CH-AR | ||||
Ավտոմոբիլային կոդ | AR | ||||
ar.ch(գերմ.) | |||||
Այս կիսականտոնի տարածքում առաջին բնակավայրերը հիմնադրվել է 7-8-րդ դարերում, Գլատ գետի ափերին։ Բնակիչների վրա մեծ է եղել Սբ. Գալլ վանքի աբբայության ազդեցությունը։ Պատմական փաստաթղթերում Հերիզաուն առաջին անգամ հիշատակվել է 907, իսկ Ապենցել կանտոնը՝ (Appenzell: abbatis cella) 1071 թվականին։
2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կիսականտոնն ունեցել է 55.178 բնակիչ, որոնցից 6,959-ը կամ 13,22 տոկոսը օտարերկրացիներ էին[4]։ Ինչ վերաբերում է դավանանքին, բնակչության մեծամասնությունը (շուրջ 51 տոկոսը) բողոքականներ են, 31 տոկոսը՝ կաթոլիկներ[5]։