Յուրա (կանտոն)
From Wikipedia, the free encyclopedia
Յուրա (ֆր.՝ Jura; գերմ.՝ Jura; իտալ.՝ Giura; ռոմանշ.՝ Giura), Շվեյցարիայի Համադաշնության 26 կանտոններից ամենաերիտասարդն ու տնտեսապես համեմատաբար հետամնացներից մեկը (կազմավորվել է 1979 թվականին՝ հանրաքվեի արդյունքում առանձնանալով Բեռնի կանտոնից)։ Ընկած է այդ երկրի հյուսիսարևմտյան հատվածում, լեռնոտ տեղանքում. կանտոնի հարավում Յուրայի լեռներն են, հյուսիսում՝ Յուրայի բարձրավանդակը։ Զբաղեցնում է 838 քառակուսի կիլոմետր տարածք։ 2012 թվականի տվյալներով կանտոնում ապրում էր 70 942 մարդ, որոնք գրեթե ամբողջովին ֆրանսախոս էին (բացառություն էր կազմում Էդերվիլեր գերմանախոս համայնքը)։ Բնակիչների մոտավորապես 75 տոկոսը կաթոլիկներ էին, 13 տոկոսը՝ բողոքականներ[2]։ Օտարերկրացիները կազմում էին ամբողջ բնակչության 11,8 տոկոսը[3]։
Արագ փաստեր Յուրա, Երկիր ...
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Դելեմոն | ||||
Ամենաբարձր կետ | Mont Raimeux? | ||||
ԲԾՄ | 435 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Parliament of Jura? | ||||
Պաշտոնական լեզուներ | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | 73 419 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 838,51 կմ² | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1979 թ. | ||||
Սահմանակցում է | Բազել-Լանդ, Բեռն, Դու, Նևշատել, Զոլոտուրն, Վերին Հռենոս, Բելֆորի տարածք, Էլզաս, Ֆրանշ-Կոնտե, Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե և Գրանդ Էստ | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-JU | ||||
Ավտոմոբիլային կոդ | JU | ||||
jura.ch(ֆր.) | |||||
Փակել