Ցյուրիխի կանտոն
From Wikipedia, the free encyclopedia
Ցյուրիխի կանտոն (գերմ.՝ Kanton Zürich (օգնություն • ինֆո)), ֆր.՝ Zurich; իտալ.՝ Zurigo; ռոմանշ.՝ Turitg), գերմանախոս կանտոն Շվեյցարիայի հյուսիս-արևելքում։ Վարչական կենտրոնը Ցյուրիխ քաղաքն է։ Շվեյցարական համադաշնությանը կանտոնն անդամագրվել է 1351 թվականին։ Նրա տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում, որի վկայությունն են Ցյուրիխի լճի շրջակայքում հայտնաբերված գերանասյուն 11 տները[3][4] (վերջիններս ընդգրկված են և՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, և՛ Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային սեփականության գույքացուցակում՝ որպես Class object)[5]:
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Ցյուրիխ[1] | ||||
Ամենաբարձր կետ | Schnebelhorn? | ||||
ԲԾՄ | 408 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Cantonal Council of Zurich? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | 1 520 968 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2] | ||||
Տարածք | 1729 կմ² | ||||
Հիմնադրված է | 1351 թ. | ||||
Սահմանակցում է | Շաֆհաուզեն կանտոն, Արգաու, Ցուգի կանտոն, Շվից, Տուրգաու, Սանկտ Գալլեն և Բադեն-Վյուրթեմբերգ | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-ZH | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZH | ||||
zh.ch(գերմ.) | |||||
Կանտոնն զբաղեցնում է 1728.8 քառակուսի կիլոմետր տարածք։
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 1,504,346 (այս ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում Շվեյցարիայի կանտոնների շարքում)։