Կիպրոս
From Wikipedia, the free encyclopedia
Կիպրոս[1] (հուն․՝ Κύπρος, պաշտոնապես՝ Կիպրոսի Հանրապետություն, մայրաքաղաքը՝ Նիկոսիա (հուն․՝ Κυπριακή Δημοκρατία), կղզի պետություն Արևելյան Միջերկրականում և երրորդ խոշորագույն[2] ու երրորդ ամենաբնակեցված[3] կղզին Միջերկրական ծովում, որը տեղակայված է Թուրքիայի հարավում, Սիրիայի և Լիբանանի արևմուտքում, Իսրայելի ու Պաղեստինի հյուսիս արևմուտքում, Եգիպտոսի հյուսիսում և Հունաստանի հարավ արևելքում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիպրոս (այլ կիրառումներ)
Կիպրոսի Հանրապետություն | |||
---|---|---|---|
|
|||
Ազգային օրհներգ՝ Ազատության հիմն հուն․՝ Ὕμνος εἰς τὴν Ἐλευθερίαν[Ն 1] "Hymn to Liberty" |
|||
|
|||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Նիկոսիա 35°08′N, 33°28′E | ||
Պետական լեզուներ | հունարեն, թուրքերեն | ||
Կառավարում | Հանրապետություն | ||
- | Կիպրոսի Հանրապետության նախագահ | Նիկոս Անաստասիադիս | |
Անկախություն | Միավորված Թագավորությունից[1] | ||
- | Թվական | օգոստոսի 16, 1960 | |
Տարածք | |||
- | Ընդհանուր | 9,251 կմ² (167th) | |
Բնակչություն | |||
- | 2013 նախահաշիվը | 1,141,166 (154-րդ) | |
- | Խտություն | 123.4 /կմ² (105-րդ) 233 /մղոն² |
|
ՀՆԱ (ԳՀ) | 2007 գնահատում | ||
- | Ընդհանուր | $23.74 բիլիոն (113th) | |
- | Մեկ շնչի հաշվով | $31,053 (25-րդ) | |
ՄՆԶԻ (2004) | 0.903 (բարձր) (29-րդ) | ||
Արժույթ | Euro (CYP) | ||
Ժամային գոտի | EET (ՀԿԺ+2) | ||
- | Ամռանը (DST) | EEST (ՀԿԺ+3) | |
Ազգային դոմեն | .cy | ||
Հեռախոսային կոդ | +357 |
Կղզում մարդու գործունեության մասին առաջին վկայությունները թվագրվում են մ.թ.ա. 10-րդ հազարամյակին։ Այս ժամանակաշրջանի հնագիտական պեղումները ներառում են լավ պահպանված Նոր քարի դարի Խիրոկիտիա գյուղը, բացի այդ Կիպրոսում են գտնվել աշխարհի ամենահին ջրային պարիսպները[4]։ Կիպրոսը բնակեցրել են Միկենյան հույները երկու ալիքով մ.թ.ա. երկրորդ հազարմյակում։ Որպես մարտավարական տարածք Միջին Արևելքում, Կիպրոսը հաճախակի նվաճել են գերտերությունները, ներառյալ Նեոասորական թագավորությունը, եգիպտացիները և պարսիկները, որոնցից կղզին նվաճել է Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. 333 թվականին։ Հետագայում կղզին նվաճել են Պտղոմեոսների Եգիպտոսը, Հռոմեական կայսրությունը, Բյուզանդական կայսրությունը, արաբական խալիֆայությունները կարճ ժամանակով, ֆրանսիական Լուսինյանները ու Վենետիկի հանրապետությունը, որին հաջորդել է երեք դար օսմանյան տիրապետությունը 1571-ից 1878 թվականներին (դե յուրը մինչև 1914 թվականը)[5]։
Կիպրոսը դրվեց Միացյալ թագավորության կառավարման տակ 1878 թվականին և պաշտոնապես կցվեց Միացյալ Թագավորությանը 1914 թվականին։ Քանի որ Կիպրոսի բնակչության 18%-ը թուրքեր էին, առիթ եղավ Թուրքիային մասնատել Կիպրոսը և ստեղծել թուրքական պետություն 1950-ական թվականներին։ Թուրք առաջնորդները երկար ժամանակ փորձում էին բռնակցել Թուրքիային Կիպրոսը, քանի որ կարծում էին, որ կղզին Անատոլիայի մասն է, մինչդեռ 19-րդ դարից[6][7] կղզու բնակչության մեծ մասը Հույն կիպրացիներն էին, որոնք դավանում էին Ուղղափառ եկեղեցուն և ձգտում էին միանալ Հունաստանին 1950-ական թվականներին[8]։ Երկարատև պայքարից հետո Կիպրոսը ստացավ անկախություն 1960 թվականին[9]։ Կիպրոսի 1963-64 թվականների ճգնաժամը բերեց բախումների հույն կիպրացիների և թուրք կիպրացիների միջև և ավելի քան 25.000 թուրք կիպրացի մեկուսացվեց[10][11], որից հետո վերջ դրվեց հանրապետությունում թուրք կիպրացիների մասնակցությանը։ 1974 թվականի հուլիսի 15-ին հույն կիպրացի ազգայնականները կազմակերպեցին ռազմական հեղաշջրում[12][13] և Հունաստանի ռազմական տարրերի[14] օգնությամբ էնոզիս-ի փորձ արվեց։ Սա հրահրեց Թուրքերի ներխուժումը Կիպրոս հուլիսի 20-ին[15], որից հետո օկուպացվեց Հյուսիսային Կիպրոսը, որտեղի 150.000 հույն կիպրացու փոխարեն բնակեցվեցին[16][17] 50.000 թուրք կիպրացի[18]։ 1983 թվականին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը, որը չճանաչեց միջազգային հանրությունը բացառությամբ Թուրքիայի։ Այս իրադարձություններին հաջորդեց լարված քաղաքական իրավիճակ, որը հայտնի է որպես Կիպրոսի հիմնախնդիր։
Կիպրոսի հանրապետությունը ունի դե յուրե ինքնիշխան է ամբողջ կղզում, ներառյալ տարածքային ջրերը և բացառիկ տնտեսական գոտին, բացառությամբ Ակրոտիրի և Դեկելիա ռազմաբազան, որը մնում է Միացյալ Թագավորության վերահսկողության ներքո համաձայն Լոնդոն-Ցյուրիխ համաձայնագրերի։ Այնուամենայնիվ Կիպրոսի հանրապետությունը դե ֆակտո բաժանված է երկու հիմնական մասերի, կղզու հարավային մասը գտնվում է հանրապետության վերահսկողության ներքո և կազմում է կղզու 59%-ը և հյուսիսը[19]՝ կառավարում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը կազմում է կղզու մոտ 36%-ը։ Մյուս 4%-ը ՄԱԿ-ի բուֆերային գոտին է։ Միջազգային հանրությունը համարում է, որ կղզու հյուսիսը օկուպացրել են թուրքական զորքերը։ Օկուպացիան համարվում է անօրինական համաձայն միջազգային իրավունքի և դասվում է ԵՄ անօրինական օկուպացված տարածքների շարքին երբ Կիպրոսը դարձավ Եվրոպական միության անդամ[20]։
Կիպրոսը Միջերկրական ծովի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից է[21][22][23]։ Զարգացած[24] բարձր շահութաբերությամբ տնտեսությամբ և շատ բարձր Մարդկության զարգացման ինդեքսով[25][26], Կիպրոսի հանրապետությունը Ազգերի համագործակցության անդամ է 1961 թվականին և եղել է Չմիացած երկրների շարժման անդամ մինչև Եվրոպական միության անդամ դառնալը 2004 թվականի մայիսի 1-ին[27]։ 2008 թվականի հունվարի 1-ին Կիպորսի հանրապետությունը միացավ Եվրագոտուն։