Կիպրոսի հիմնախնդիր
From Wikipedia, the free encyclopedia
Կիպրոսի հիմնախնդիր կամ Կիպրոսի ճգնաժամ, դեռևս հանգուցալուծում չգտած խնդիր։ Ծագել է 1974 թվականին Թուրքիայի` Հյուսիսային Կիպրոս ներխուժման և Կիպրոսի տարածքի մեկ երրորդի զավթման պատճառով։ Հակամարտությունը առաջացման սկզբից գտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. խնդրի կարգավորման վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևեր[1][2][3]։ Չնայած Կիրպոսի Հանրապետությունը ճանաչված է որպես միակ օրինական իշխանություն պետության տարածքում, հյուսիսային հատվածը դե ֆակտո գտնվում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության իշխանության ներքո, որը պաշտպանվում է Թուրքիայի զինված ուժերի կողմից[4]։ Սկզբնապես, Բրիտանական կայսրության, ապա Օսմանյան կայսրության կողմից կղզու զավթման պայմաններում, Կիպրոսի հիմնախնդիրը դիտարկվում էր որպես հակամարտություն Կիպրոսի ժողովրդի և զավթիչների միջև` ինքնորոշման հասնելու համար։ Այնուհետև, սակայն, խնդիրը վերածվեց էթնիկ հակամարտության կղզու թուրքերի և հույների միջև[5]։ Արդյունքում խնդրի հնչեղությունը դուրս եկավ կղզու սահմաններից և Լոնդոնում և Զուրիչում կնքված երաշխավորության պայմանագրերի արդյուքնում ընդգրկեց նաև Թուրքիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, ՄԱԿ-ը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը(ոչ պաշտոնապես)[6]։ 1974 թվականի Կիպրոսի հեղաշրջումը հանգեցրեց թուրքական ներխուժմանը[7] և հյուսիսային հատվածի զավթմանը։ 1983 թվականին Կիպրոսի թուրքական համայնքը միակողմանիորեն հռչակեց անկախություն` ձևավորելով Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Պետությունը մինչ այժմ միջազայնորեն ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից[8][9], որով այն հաստատեց դիվանագիտկան հարաբերություններ ինքնահռչակ պետության հետ` ոտնահարելվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի մայիսի 11-ին ընդունված 550-րդ բանաձևը։ Հետագա բախումներից խուսափելու համար ՄԱԿ-ը սահմանել է միջանկյալ բուֆերային գոտի երկու համայնքների միջև (անգլ.՝ United Nations Buffer Zone in Cyprus): Վերջին տարիներին կողմերի միջև լարվածությունը թուլացել է, ինչն էլ 2014 թվականին հանգեցերեց միավորման շուրջ բանակցությունների սկզբնավորմանը[10]։