Պտղոմեոսներ
From Wikipedia, the free encyclopedia
Պտղոմեոսներ (կամ Լագիդոսներ՝ Պտղոմեոս I-ի հայր Լագուսի անունով), հելլենիստական Եգիպտոսի արքաների դինաստիա մ.թ.ա. IV դար - մ.թ.ա. I դարերում։ Հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացու ութ հայտնի դիադոքոսներից մեկի՝ Պտղոմեոս I-ի կողմից։ Առաջին Պտղոմեոսների օրոք հելլենիստական Եգիպտոսը Արևելքի ամենահզոր պետություններից մեկն էր, իսկ նրա մայրաքաղաք Ալեքսանդրիան՝ արևելյան միջերկրականի խոշորագույն նավահանգիստն և առևտրաարհեստավորական ու մշակութային կենտրոնը[1]։