Բրազիլիա
From Wikipedia, the free encyclopedia
Բրազիլիա (պաշտոնապես՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, պորտ.՝ República Federativa do Brasil), Հարավային Ամերիկայի և Լատինական Ամերիկայի խոշորագույն պետությունը։ 8,5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքով[1] և ավելի քան 208 միլիոն բնակչությամբ Բրազիլիան հինգերորդ խոշորագույն պետությունն է տարածքով և հինգերորդ խոշորագույնը` բնակչությամբ։ Մայրաքաղաքն է համանուն Բրազիլիան, իսկ խոշորագույն քաղաքն է Սան Պաուլոն։ Դաշնությունը բաղկացած է 26 նահանգներից, դաշնային շրջանից և 5 570 մունիցիպալիտետներից։ Բրազիլիան խոշորագույն երկիրն է, որտեղ պորտուգալերենը պետական լեզուն է և միակն է Ամերիկայում[2][3]։ Պետությունը ամենաբազմամշակութային երկրներից է աշխարհում, քանի որ դարերի ընթացքում տեղի է ունեցել զանգվածային ներգաղթ դեպի Բրազիլիա[4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրազիլիա (այլ կիրառումներ)
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն República Federativa do Brasil |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Ordem e Progresso Կարգ ու կանոն և առաջադիմություն |
||||
Ազգային օրհներգ՝ Hino Nacional Brasileiro Բրազիլիայի Ազգային Հիմն |
||||
|
||||
Մայրաքաղաք | Բրազիլիա 15°45′S, 47°57′W | |||
Ամենամեծ քաղաք | Սան Պաուլու | |||
Պետական լեզուներ | պորտուգալերեն | |||
Կառավարում | Նախագահական դաշնային հանրապետություն | |||
- | Նախագահ | Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա | ||
- | Փոխնախագահ | Ժերալդո Ալքմին | ||
Անկախություն | Պորտուգալիայից | |||
- | Հայտարարում | սեպտեմբերի 7 1822 | ||
- | Ճանաչում | օգոստոսի 29 1825 | ||
- | Հանրապետություն | նոյեմբերի 15 1889 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 8,514,877 կմ² (5-րդ) | ||
- | Ջրային (%) | 0.65 | ||
Բնակչություն | ||||
- | 2007 նախահաշիվը | 213,340,222 (5-րդ) | ||
- | 2000 մարդահամարը | 169,799,170 | ||
- | Խտություն | 22 /կմ² (182-րդ) 57 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2005 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.803 տրիլիոն (9-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $9,108 (68-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2006 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.067 տրիլիոն (10-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $5,717 (64-րդ) | ||
Ջինի (2004) | 54 | |||
ՄՆԶԻ (2009) | 0.813 (միջին) (69-րդ) | |||
Արժույթ | Ռեալ (BRL or R$) | |||
Ժամային գոտի | BRT (ՀԿԺ−2 to −5 (officially −3)) | |||
- | Ամռանը (DST) | BRST (ՀԿԺ−2 to −5) | ||
Ազգային դոմեն | .br | |||
Հեռախոսային կոդ | +55 |
Արևելքում սահմանակցելով Ատլանտյան օվկիանոսին` Բրազիլիան ունի մոտ 7491 կմ ափամերձ գոտի[5]։ Այն սահմանակցում է Հարավային Ամերիկայի բոլոր երկրներին բացառությամբ Էկվադորին և Չիլիին և զբաղեցնում է մայրցամաքի ցամաքային տարածքի 47,3%-ը[6]։ Պետության Ամազոնի դաշտավայրը ներառում է լայնածավալ արևադարձային անտառներ, որտեղ ապրում են կենդանական աշխարհի բազում ներկայացուցիչներ, բազմազան բնապահպանական գոտիներ և մեծ թվով բնական ռեսուրսներ[5]։ Իր եզակի բուսական ժառանգությունը Բրազիլիային դարձնում են աշխարհի 17 մեգաբազմազան երկրներից մեկը և գլոբալ հետաքրքրության առարկա։
Բրազիլիայում բնակվել են բազմաթիվ ցեղեր մինչև 1500 թվականը, երբ ճանապարհորդ Պեդրու Ալվարեշ Կաբրալը տարածքը հայտարարեց Պորտուգալական կայսրության գաղութ։ Բրազիլիան մնաց Պորտուգալիայի գաղութը մինչև 1808 թվականը, երբ կայսրության մայրաքաղաքը Լիսաբոնից տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո։ 1815 թվականին գաղութը ստացավ թագավորության կարգավիճակ և ձևավորվեց Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ագրավեյի միացյալ թագավորությունը։ Անկախություն ձեռք բերվեց 1822 թվականին, երբ ձևավորվեց Բրազիլիայի կայսրությունը, որը ունիտար երկիր էր և կառավարվում էր սահմանադրական միապետի և խորհրդարանական համակարգի կողմից։ 1824 թվականին ընդունվեց առաջին սահմանադրությունը և ձևավորեց երկպալատանի խորհրդարանը, որն այժմ կոչվում է Ազգային կոնգրես։ Երկիրը դարձավ նախագահական հանրապետություն 1889 թվականի ռազմական հեղաշրջումից հետո։ 1964 թվականին ռազմական դիկտատուրա հաստատվեց երկրում ռազմական հեղաշրջումից հետո, որն իշխեց մինչև 1985 թվականը, որից հետո քաղաքացիական կառավարությունը վերադարձվեց։ Բրազիլիայի ներկայիս սահմանադրությամբ, որն ընդունվել է 1988 թվականին, ամրագրված է, որ երկիրը ժողովրդավարական դաշնային հանրապետություն է[7]։ Չնայած հարուստ մշակութային պատմությանը, երկիրը ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների քանակով տասներեքերորդն է աշխարհում[8]։
Բրազիլիան ունի զարգացող տնտեսություն.[9]: Նոմինալ ՀՆԱ-ի մակարդակով Բրազիլիան իններորդն է աշխարհում[10][11]։ Երկիրը աշխարհի խոշորագույն հացահատիկ արտադրողներից մեկն է և խոշորագույն սուրճ արտադրողը վերջին 150 տարում։ Երկիրը դասակարգվում է որպես միջինից բարձր մակարդակի տնտեսություն ունեցող Համաշխարհային բանկի կողմից[12] և նորովի ինդուստալիզացված երկիր[13][14], որի ազգային հարստությունը ամենամեծն է Լատինական Ամերիկայում։ Բրազիլիան տարածաշրջանային տերություն է և շատ ժամանակ համարվում է մեծ տերություն[15][16][17] կամ միջին տերություն միջազգային հարաբերություններում[16][17][18][19][20][21]։ Նրա միջազգային ճանաչման և ազդեցության շնորհիվ որոշ դեպքերում երկիրը համարվում է զարգացող տերություն[22] և պոտենցիալ գերտերություն[23][24][25]։ Բրազիլիան ՄԱԿ-ի,Մեծ քսանյակի, ԲՐԻԿՍ-ի, Հարավամերիկյան ազգերի միության, Mercosul-ի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Իբերո-ամերիկյան պետությունների կազմակերպության և Պորտուգալալեզու երկրների համագործակցության հիմնադիր անդամ է։