Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա
From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա (պորտ.՝ Luiz Inácio Lula da Silva, հոկտեմբերի 27, 1945(1945-10-27)[2][3][4], Կաետես, Պերնամբուկու, Բրազիլիա), բրազիլացի պետական և քաղաքական գործիչ, Բրազիլիայի նախագահ 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2011 թվականը։ 2022 թվականի համընդհանուր ընտրություններում երրորդ անգամ ընտրվել է Բրազիլիայի նախագահ և կստանձնի այդ պաշտոնը 2023 թվականի հունվարի 1-ին։
Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա Luiz Inácio Lula da Silva | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունվարի 1, 2003 - հունվարի 1, 2011 | ||||
Նախորդող | Ֆերնանդու Էնրիկե Կարդոզու | |||
Հաջորդող | Դիլմա Ռուսեֆ | |||
Կուսակցություն՝ | Աշխատավորների կուսակցություն[1] | |||
Մասնագիտություն՝ | արհմիութենական գործիչ, քաղաքական գործիչ և turner | |||
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | |||
Ծննդյան օր | հոկտեմբերի 27, 1945(1945-10-27)[2][3][4] (78 տարեկան) | |||
Ծննդավայր | Կաետես, Պերնամբուկու, Բրազիլիա | |||
Քաղաքացիություն | Բրազիլիա[5] | |||
Ի ծնե անուն | պորտ.՝ Luiz Inácio da Silva | |||
Հայր | Aristides Inácio da Silva? | |||
Մայր | Eurídice Ferreira de Melo? | |||
Ամուսին | Maria de Lurdes da Silva?[6], Մարիզա Լետիսիա Լուլա դա Սիլվա և Rosângela Lula da Silva? | |||
Զավակներ | Մարկոս Կլաուդիու Լուլա դա Սիլվա և Ֆաբիո Լուիզ Լուլա դա Սիլվա | |||
Կայք՝ | lula.com.br | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ |
Հարավային խաչի շքանշան | |||
Բրազիլիայի աշխատավորական կուսակցության համահիմնադիր և պատվավոր նախագահն է։ Հինգ անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին, որոնցից երեքում ձախողվել է՝ 1989, 1994 և 1998 թվականներին։ 2002 թվականին ընտրվել է նախագահ, իսկ 2006 թվականին վերընտրվել այդ պաշտոնում։
2017 թվականին Սիլվան մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և փողերի լվացման մեջ և դատապարտվել 9,5 տարվա ազատազրկման[7], դառնալով առաջին նախագահը Բրազիլիայի պատմության մեջ, որը քրեական պատասխանատվության է ենթարկվել երկրի նոր սահմանադրության ընդունումից հետո[7]։ 2021 թվականի ապրիլին դատավճիռն անվավեր է ճանաչվել Բրազիլիայի գերագույն դատարանի կողմից։