Հարավամերիկյան ազգերի միություն
From Wikipedia, the free encyclopedia
Հարավամերիկյան ազգերի միություն (իսպ.՝ Unión de Naciones Suramericanas, UNASUR, պորտ.՝ União de Nações Sul-Americanas, UNASUL, հոլ.՝ Unie van Zuid-Amerikaanse Naties, UZAN), միջկառավարական տարածաշրջանային կազմակերպություն, որի կազմի մեջ մտնում է Հարավային Ամերիկայի 12 երկիր։
Հարավամերիկյան ազգերի միություն | |
---|---|
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն և տարածաշրջանային կազմակերպություն |
Հապավում | UNASUR, UNASUL, UZAN և USAN |
Հիմնադրված | մայիսի 23, 2008 |
Գլխադասային գրասենյակ | Կիտո, Էկվադոր |
Պաշտ. լեզու(ներ) | իսպաներեն, պորտուգալերեն, հոլանդերեն և անգլերեն |
Կայք | unasursg.org(իսպ.) |
Հարավամերիկյան ազգերի միության սահմանադիր համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականի մայիսի 23-ին Բրազիլիայում կայացած երկրների ղեկավարների գագաթնաժողովին[1]։ Ըստ համաձայնագրի՝ միության գլխամասերը տեղակայվելու են Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում[2]։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Ուրուգվայը դարձավ 9-րդ պետությունը, որը վավերացրեց համաձայնագիրը[3][4]։ Սահմանադիր համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2011 թվականի մարտի 11-ին և Հարավամերիկյան ազգերի միությունը դարձավ օրինական կազմակերպություն Էկվադորի Ciudad Mitad del Mundo տարածքում կայացած արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ, որտեղ հիմք դրվեց Քարտուղարության գլխամասին[5]։ Հարավամերիկյան խորհրդարանը տեղակայվելու է Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում, մինչդեռ դրա բանկերի գլխամասերը՝ Հարավի բանկը տեղակայվելու է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում[2]։
2010 թվականի մայիսի 4-ին Բուենոս Այրեսից 75 կմ հյուսիս գտնվող Կամպանա քաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովին Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրչները միաձայն 2 տարի ժամկետով ընտրվեց Հարավամերիկյան ազգերի միության գլխավոր քարտուղար։