From Wikipedia, the free encyclopedia
Ֆրենկի դե Յոնգ (հոլ.՝ Frenkie de Jong, մայիսի 12, 1997[1], Arkel, Խիսենլանդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2]), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարսելոնայի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Դե Յոնգը Այաքսի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Նիդերլանդներ | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 12, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Arkel, Խիսենլանդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2] | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բարսելոնա | ||
Համար | 21 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2014 | Վիլեմ II | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2015 | Վիլեմ II | 1 | (0) |
2015-2017 | Յոնգ Այաքս | 46 | (8) |
2015 | → Վիլեմ II | 1 | (0) |
2016-2019 | Այաքս | 57 | (5) |
2019-ներկա | Բարսելոնա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Նիդերլանդներ Մ15 | 1 | (0) |
2014-2015 | Նիդերլանդներ Մ18 | 5 | (1) |
2015-2016 | Նիդերլանդներ Մ19 | 8 | (0) |
2016 | Նիդերլանդներ Մ20 | 2 | (0) |
2017 | Նիդերլանդներ Մ21 | 6 | (1) |
2018-ներկա | Նիդերլանդներ | 9 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դե Յոնգը Վիլեմ II-ի ակադեմիայի սան է։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 10-ին՝ ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում[4]։ 2015 թվականի ամռանը նա միացավ Այաքսին[5], սակայն մինչև 2016 թվականի հունվարը վարձավճարով տեղափոխվեց Վիլեմ II[6]: Իր դեբյուտը Յոնգ Այաքսի կազմում նշեց 2016 թվականի հունվարի 15-ին՝ Ախիլես '29-ի դեմ խաղում[7]։
Իր դեբյուտը Այաքսի առաջին թիմի կազմում Դե Յոնգը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Նիդերլանդների գավաթի Վիլեմ II-ի դեմ խաղում[8]։ Եվրոպական առաջնություններում առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի նոյեմբերի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի Պանատինաիկոսի դեմ խաղում[9]։ Էրեդիվիզիում իր դեբյուտը նշեց 2017 թվականի փետրվարի 12-ին՝ Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի մայիսի 7-ին՝ Գո Ըհեդ Իգլսի դեմ խաղում[11]։ 2016-17 մրցաշրջանում Այաքսը Դե Յոնգի հետ հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, սակայն այստեղ պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին 2-0 հաշվով[12]։ Այս մրցաշրջանում նա ճանաչվեց Յուպիլեր Լիգայի տարվա տաղանդ[13][14]։
2017 թվականի նոյեմբերի 26-ին Դե Յոնգը փոխարինման մտավ Ռոդայի դեմ խաղում և դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[15]։ Դեկտեմբերի 22-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Այաքսի հետ մինչև 2022 թվականը[16][17]։ 2018-19 մրցաշրջանում Դե Յոնգը դարձավ թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը՝ օգնելով Այաքսին հաղթել Նիդերլանդների առաջնությունը[18] և Նիդերլանդների գավաթը[19], ինչպես նաև՝ հասնել ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ սակայն հոլանդական ակումբը տնային խաղում բաց թողած գնդակների պատճառով պարտվեց Տոտենհեմին[20][21]։ Այս մրցաշրջանում Դե Յոնգը ճանաչվեց Նիդերլանդների տարվա տաղանդ[22], Էրեդիվիզիի տարվա լավագույն ֆուտբոլիստ[23], ինչպես նաև՝ ընդգրկվեց Էրեդիվիզիի[23] ու Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականներում[24]։ Այաքսի կազմում Դե Յոնգը անցկացրեց 89 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
2019 թվականի հունվարի 23-ին Բարսելոնան 5 տարվա պայմանագիր կնքեց Դե Յոնգի հետ, որը ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից[25][26][27]։ Ակումբը նրա համար վճարեց 75 միլիոն եվրո[28][29][30]։
Դե Յոնգը ներկայացրել է Նիդերլանդները տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը[31]՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմին բոլոր 3 խաղերում[32]։ Նիդերլանդների մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը Դե Յոնգը նշեց 2017 թվականի մարտի 24-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում[33]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Անդորրայի դեմ խաղում[34]։
Իր դեբյուտը Նիդերլանդների ազգային հավաքականում Դե Յոնգը նշեց 2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ փոխարինելով Ջորջինո Վեյնալդումին Պերուի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[35]։ Շուտով նա դարձավ հավաքականի հիմնական կազմի խաղացող՝ Նիդերլանդների կազմում մասնակցելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգային։ Հոլանդիան հասավ մրցաշարի եզրափակիչ[36], որտեղ 1-0 հաշվով պարտվեց Պորտուգալիային[37][38]։ Դե Յոնգը ճանաչվեց եզրափակիչ փուլի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[39] և ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[40]։
2019 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[41]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վիլեմ II | 2014–15 | Էրեդիվիզի | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |||
2015–16 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||||||
Ընդհանուր | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Յոնգ Այաքս | 2015–16 | Յուպիլեր Լիգա | 15 | 2 | — | 15 | 2 | |||||
2016–17 | 31 | 6 | 31 | 6 | ||||||||
Ընդհանուր | 46 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 46 | 8 | ||
Այաքս | 2016–17 | Էրեդիվիզի | 4 | 1 | 3 | 0 | 4 | 0 | — | 11 | 1 | |
2017–18 | 22 | 0 | 2 | 1 | 2 | 0 | 26 | 1 | ||||
2018–19 | 31 | 4 | 4 | 0 | 17 | 0 | 52 | 4 | ||||
Ընդհանուր | 57 | 5 | 9 | 1 | 23 | 0 | 0 | 0 | 89 | 6 | ||
Բարսելոնա | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 105 | 13 | 10 | 1 | 23 | 0 | 0 | 0 | 138 | 14 |
2019 թվականի հուլիսի 14-ի դրությամբ[41]
Նիդերլանդներ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 5 | 0 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 9 | 0 |
Այաքս
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.