From Wikipedia, the free encyclopedia
Ջորջինո Գրեջոն Վեյնալդում (հոլ.՝ Georginio Gregion Emile Wijnaldum, նոյեմբերի 11, 1990[1][2], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, «Լիվերպուլի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ջորջինո Վեյնալդում հոլ.՝ Georginio Wijnaldum | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ջորջինո Գրեջոն Վեյնալդում | ||
Ազգությունը | Հոլանդիա | ||
Քաղաքացիությունը | Հոլանդիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 11, 1990[1][2] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռոտերդամ, Հոլանդիա | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լիվերպուլ | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-2007 | Սպարտա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
ՊՍՎ
| |||
Ազգային հավաքական | |||
Հոլանդիա
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
«Ֆեյենոորդ» ֆուտբոլային ակումբի շրջանավարտ, դառնալլով ամենաերիտասարդ ֆուտբոլսիտը, ով հանդես է եկել Ռոտտերդամի ակումբում։ 5 տարվա ընթացքում նա ակումբում խաղաց 130 խաղ։ ԱԱ 2014 թ.-ի բրոնզե մրցանակակիր։
Ջորջինո Վեյնալդումը ծնվել և մեծացել է Ռոտտերդամում՝ Հոլանդիայի հարավային նահանգում։ Երբ տղան 6 տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին, և մայրը տեղափոխվեց Ամստերդամ։ Վեյնալդումը որոշեց մնալ հայրենի քաղաքում և սկսեց ապրել տատիկի հետ[3]։
Մանկության տարիներին Վեյնալդումը ընդհանրապես չէր հետաքրքրում ֆուտբոլով, երբեք փողոցում ֆուտբոլ չէր խաղում և հեռուստացույցով չէր նայում։ Նա ցանկանում էր դառնալ մարմնամարզիկ կամ ակրոբատ։ Ամեն ինչ փոխվեց, երբ նրա զարմիկը խնդրեց Վեյնալդումին գալ իր հետ «Սպարտա» ակումբը դիտելու։ Դիտելու արդյունքում Վեյնալդումին վերցրեցին ֆուտբոլային ակումբ[4]։
Վեյնալդումը շատ արագ դարձավ ակադեմիայի առաջատարներից մեկը, հաղթեց 2 առաջնություններում, առաջին երկու տարիներում։ Շուտով երիտասարդ տաղանդով սկսեցին հետաքրքրվել Հոլանդիայի 3 ակումբներ. «Այաքս»-ը «ՊՍՎ»-ն և «Ֆեյենոորդ», բայց մարզիկը բոլոր ակումբներին մերժեց։ 7 մրցաշրջանից հետո «Սպարտա»-ում, խաղալով Հոլանդիայի հավաքականում, Վեյնալդումը ընդունեց «Ֆեյենոորդ»-ի առաջարկությունը[4]։
«Ֆեյենոորդ»-ում մարզիկը սկսեց խաղալ երիտասարդ տաղանդների հետ, ինչպիսին էին Լերոյ Ֆերը և Պեդրո Լուիսը։ Բայց Վեյնալդումը նույնիսկ իրենց հետ խաղալով, տարբերվում էր։ 2007 թվականի հունվարին ակումբի գլխավոր մարզիչը՝ Էրվին Կումանը հրավիրեց 16 տարեկան տաղանդ Վեյնալդումին Բելեկե ճամբար, Թուրքիա, առաջին ակումբի հետ աշխատելու համար[5]։
2007 թվականի ապրիլի 8-ին Վեյնալդումը իր դեբյուտային խաղը խաղաց ընդդեմ «Գրոնինգեն» ակումբի (0-4)[6]։ 16 տարեկան հասակում Վեյնալդումը դարձավ «Ֆեյենոորդ»-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Էրեդիվիզեում։ 2007 թվականի դեկտեմբերի 2-ին ֆուտբոլիստը իր դեբյուտային գոլը խփեց ընդդեմ «Հերակլեսս» ակումբի (6-0)[7]։
2008/2009 մրցաշրջանում իր դեբյուտը անկացրեց Եվրոպական ասպարեզում։ 2008 թվական սեպտեմբերի 16-ին նա ընդգրկվեց հիմնական կազմի մեջ ընդդեմ «Կալմարա» ակումբի (0-1)[8]։ Հոկտեմբերի 2-ին 2008 թվականի Վեյնալդումը խփեց իր առաջին գոլը Եվրագավաթում ընդդեմ «Կալմարա» ակումբի և օգնեց իր ակումբին դուրս գալ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլ[9]։
2009 թվականի մարտի 6-ին Վեյնադումը պայմանագիր կնքեց «Ֆեյենոորդ»-ի հետ, որտեղ նա պետք էր մնալ մինչև 2012 թվականի ամառ[10]։ 2011 թվականի փետրվարի 27-ին Վեյնալդումը օգնեց թիմին ոչնչացնել «Գրոնինգեն» ակումբին (5-1), դառնալով պոկերի հեղինակ։ 2010/11 մրցաշրջանում 34 խաղերում տարբերվեց ընդհանուր 14 անգամ։
2011 թվականի հունիսի 29-ին «Ֆեյենոորդ»-ի տեխնիկական տնօրենը հայտարարեց Վեյնալդումի տեղափոխումը «ՊՍՎ» 5 միլիոն եվրոյով[11]։
Նիդերլանդներ ՊՍՎ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.