From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Մայքլ Ռաֆայել (օգոստոսի 14, 1931[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), բրիտանական ծագմամբ ամերիկաբնակ սցենարիստ, կենսագիր, ոչ-գեղարվեստական գրող, վիպասան և լրագրող։
Ֆրեդերիկ Ռաֆայել | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1931[1][2][3] (93 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Սուրբ Ջոնի քոլեջ, Copthorne Preparatory School? և Չարտերհաուս դպրոց |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, գրող, լրագրող և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թագավորական գրական ընկերություն և Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Ռաֆայելը ծնվել է հրեաների ընտանիքում[4] Չիկագոյում, Իռեն Ռոուզի (օրիորդական ազգանունը Մաուզեր) և Shell Oil Co ընկերության աշխատակից Սեդրիկ Մայքլ Ռաֆայելի որդին է[5]։ 1938 թվականին նա 7 տարեկանում տեղափոխվել է Անգլիայի Պաթնի քաղաք, երբ նրա ծնողները ներգաղթել են Մեծ Բրիտանիա։
Ռաֆայելը սովորել է Կոպթորնի նախապատրաստական դպրոցում, Չարտերհաուս դպրոցում և Քեմբրիջի Սենթ Ջոնի քոլեջում։
1965 թվականին «Թանկագինս» ֆիլմի սցենարի համար արժանացել է Օսկար մրցանակի, իսկ երկու տարի անց առաջադրվել է Օսկարի «Երկուսով ճանապարհին» ֆիլմի սցենարի համար։ Նա նաև սցենար է գրել 1967 թվականին Թոմաս Հարդիի և ռեժիսոր Ջոն Շլեզինգեր «Խելագար ամբոխից հեռու» ֆիլմի համար։
Նրա հոդվածներն ու գրքերի մասին ակնարկները տպագրվել են մի շարք թերթերում և ամսագրերում, այդ թվում «Լոս Անջելես Թայմս» և «Սանդեյ Թայմս» թերթերում։ Նա հրատարակել է քսանից ավել վեպ, որոնցից ամենահայտնին՝ կիսա-ինքնակենսագրական «Փայլուն մրցանակներ»-ն է (1976), որը նկարագրում է հետպատերազմյա Բրիտանիայում գտնվող Քեմբրիջի համալսարանի մի խումբ ուսանողների կյանքը, երբ նրանք համալսարանն ավարտելով մտնում են ավելի մեծ աշխարհ։ Օրիգինալ վեց մասից բաղկացած BBC հեռուստասերիալի համար նրան շնորհվել է «Թագավորական հեռուստատեսության տարվա գրող» մրցանակը[6]։ «Համբավ և հաջողություն» գիրքը շարունակում է 1979 թվականի պատմությունը, որը վերամշակվել է 2007 թվականին և հեռարձակվել BBC Radio 4-ով, քանի որ հեռուստաալիքները հրաժարվել էին դրա թողարկումից։ 2010 թվականին BBC Radio 4 հեռարձակել է հերթական շարունակությունը՝ «Վերջնական պահանջներ» վերնագրով, որտեղ Թոմ Քոնթին կատարում է գլխավոր հերոս Ադամ Մորիսի դերը։
Ռաֆայելը հրատարակել է մի քանի պատմական գրքեր, էսսեների և թարգմանությունների ժողովածուներ։ Նա նաև գրել էՍոմերեսթ Մոեմի և Լորդ Բայրոնի կենսագրությունները։ Նա 1964 թվականին դարձել է «Գրականության Թագավորական ընկերության» անդամ։
1999 թվականին Ռաֆայելը հրատարակել է «Լայն բացված աչքերով» հուշագրությունը, որը ռեժիսոր Սթենլի Կուբրիկի հետ «Լայն փակված աչքերով» ֆիլմի սցենարի վրա համագործակցության արդյունքն էր։ Ռաֆայելը մանրամասն նկարագրել է Կուբրիկի հետ իր աշխատանքը, բայց գիրքը հրատարակելուց հետո քննադատվել է ռեժիսորի ընկերների և ընտանիքի անդամների կողմից, այդ թվում՝ Քրիստիանա Կուբրիկը[7], Յան Հարլանը[8] և Մայքլ Հերրը[9]։
Իր գրքի վերաբերյալ Ռաֆայելի հոդվածը քննադատել են նաև Սթիվեն Սփիլբերգը և Թոմ Քրուզը[10][11]։
Այդ նույն տարվա մեջ Penguin Books հրատարակչությունը տպագրել է Արթուր Շնիցլերի Dream Story-ի նոր թարգմանությունը, որի նախաբանը գրել էր Ռաֆայելը։
1955 թվականի հունվարի 17-ին նա ամուսնացել է Սիլվիա Բեթի Գլաթի հետ և ունեցել է երեք երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.