Ֆրանսուազ Ժիլո
ֆրանսիացի նկարիչ, քննադատ և բեսթսելլեր գրքերի հեղինակ / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսուազ Ժիլո (ֆր.՝ Marie Françoise Gilot, նոյեմբերի 26, 1921(1921-11-26)[3][4][5][…], Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[1][2] - հունիսի 6, 2023(2023-06-06)[6][1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6][1]), ֆրանսիացի նկարիչ, քննադատ և բեսթսելլեր գրքերի հեղինակ։
Ֆրանսուազ Ժիլո ֆր.՝ Françoise Gilot | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Marie-Françoise Gilot[1][2] |
Ծնվել է | նոյեմբերի 26, 1921(1921-11-26)[3][4][5][…] |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա[1][2] |
Վախճանվել է | հունիսի 6, 2023(2023-06-06)[6][1] (101 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6][1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և ԱՄՆ |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Քեմբրիջի համալսարան, Փարիզի համալսարան, University of London Institute in Paris? և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի, մոդել, նկարազարդող, արվեստի քննադատ, գրող և վիզուալ արտիստ |
Թեմաներ | Կերպարվեստ[7], գեղանկարչություն[7] և literary activity?[7] |
Ուսուցիչ | Ժան Սուվերբի և Պաբլո Պիկասո |
Պարգևներ | |
Անդամակցություն | Պատաֆիզիկայի դպրոց |
Ամուսին | Լյուկ Սիմոն, Ջոնաս Սոլք և Պաբլո Պիկասո[8] |
Զավակներ | Պալոմա Պիկասո[9] և Claude Picasso? |
Կայք | francoisegilot.com(անգլ.) |
Françoise Gilot Վիքիպահեստում |
1973 թվականին Ժիլոն նշանակվել է Virginia Woolf Quarterly գիտական ամսագրի արվեստի բաժնի տնօրեն։ 1976 թվականին նա դարձել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Գեղեցիկ արվեստների բաժնի խորհրդի անդամ։ Նա այնտեղ ամառային դասեր է անցկացրել ու կազմակերպչական պատասխանատվություններ է ստանձնել 1983 թվականից։ 1980-1990-ական թվականներին նա նախագծել է հագուստներ, բեմական դեկորներ և դիմակներ Սողոմոն Գուգենհայմի թանգարանում, Նյու Յորքում[10]։ 1990 թվականին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով[11][12]։ Նա նաև հայտնի է որպես Պաբլո Պիկասոյի սիրուհի և մուսա (1943-1953 թվականներ), ինչպես նաև` նրանց երկու երեխաների` Կլոդի ու Պալոմիայի մայր[10][13]։ Ավելի ուշ նա ամուսնացել է ամերիկացի վիրուսաբան Ջոնաս Սոլքի հետ[11]։