From Wikipedia, the free encyclopedia
Արվեստի քննադատ, մարդ ով մասնագիտացած է արվեստը վերլուծելու, մեկնաբանելու և գնահատելու մեջ:Նրանց գրաքննադատությունները կամ ակնարկները նպաստում են արվեստի քննադատությանը, և դրանք հրապարակվում են թերթերում, ամսագրերում, գրքերում, ցուցահանդեսային բրոշյուրներում, կատալոգներում և կայքերում: Ներկայիս արվեստի քննադատներից ոմանք օգտագործում են արվեստի բլոգներ և այլ առցանց հարթակներ՝ ավելի լայն լսարանի հետ կապ հաստատելու և բանավեճն ընդլայնելու համար:
Ի տարբերություն արվեստագիտության, արվեստի քննադատների համար սովորաբար ինստիտուցիոնալ ուսուցում չկա: Արվեստի քննադատները տարբեր մասնագիտական ճանապարհ ունեն և կարող են ունենալ կամ չունենալ համալսարանական կրթություն[2]։ Պրոֆեսիոնալ արվեստի քննադատներից ակնկալվում է, որ գնահատող հայացք ունենան արվեստի նկատմամբ և արվեստի պատմության խորը գիտելիքներ: Սովորաբար արվեստաբանը դիտում է արվեստը գեղարվեստական ցուցահանդեսներում, պատկերասրահներում, թանգարաններում կամ արվեստանոցներում, և նրանք կարող են լինել Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի անդամներ, որն ունի ազգային բաժիններ[3]։ Շատ հազվադեպ են արվեստաբաններն իրենց ապրուստը վաստակում քննադատություն գրելով:
Արվեստաբանների կարծիքները արվեստին առնչվող թեմաների շուրջ բանավեճեր հրահրելու ներուժ ունեն: Սրա միջոցով արվեստաբանների տեսակետները, ովքեր գրում են արվեստի հրատարակությունների և թերթերի համար, հարստացնում են արվեստի և մշակույթի վերաբերյալ հանրային դիսկուրսը: Կոլեկցիոներներն ու հովանավորները հաճախ ապավինում են նման քննադատների խորհուրդներին՝ որպես միջոց՝ բարձրացնելու իրենց գնահատականը արվեստի հանդեպ, որը նրանք դիտում են: Ներկայիս շատ հայտնի և սիրված արվեստագետներ չէին ճանաչվում իրենց ժամանակի արվեստաբանների կողմից, հաճախ այն պատճառով, որ նրանց արվեստը դեռևս չհասկացված կամ չսիրված ոճի մեջ էր։ Ընդհակառակը, որոշ քննադատներ հատկապես կարևոր են դարձել՝ օգնելով բացատրել և խթանել արվեստի նոր շարժումները` Ռոջեր Ֆրայը պոստիմպրեսիոնիստական շարժման հետ և Լոուրենս Ալոուեյը փոփ արտի օրինակներով:
Ըստ Ջեյմս Էլկինսի[4], կա տարբերակում արվեստի քննադատության և արվեստի պատմության միջև՝ հիմնված ինստիտուցիոնալ, համատեքստային և կոմերցիոն չափանիշների վրա. բուհերում դասավանդվում է արվեստի քննադատության պատմություն, սակայն պրակտիկան ինստիտուցիոնալ բացառված է ակադեմիական շրջանակներից: Փորձի հետ կապված հոդված է՝ Agnieszka Gratza[5]: Ըստ Ջեյմս Էլկինսի, փոքր և զարգացող երկրներում, թերթերի արվեստի քննադատությունը սովորաբար ծառայում է որպես արվեստի պատմություն: Ջեյմս Էլկինսի տեսակետն արտացոլում է նրա անձնական կապը արվեստի պատմության և արվեստի պատմաբանների հետ, և «Ինչ պատահեց արվեստի քննադատությանը» գրքում նա ավելի է ընդգծում արվեստի պատմաբանների և արվեստի քննադատների միջև եղած անջրպետը՝ ենթադրելով, որ առաջինները հազվադեպ են երկրորդին որպես աղբյուր նշում, իսկ երկրորդները բաց են թողնում ակադեմիական առարկան, որին պետք է անդրադառնալ[6]:
Այս բաժինը պարունակում է չթարգմանված տեքստ Դուք կարող եք մասնակցել նախագծին, թարգմանել այն, հակառակ դեպքում տվյալ բաժինը ենթակա է ջնջման։ |
Այս բաժինը պարունակում է չթարգմանված տեքստ Դուք կարող եք մասնակցել նախագծին, թարգմանել այն, հակառակ դեպքում տվյալ բաժինը ենթակա է ջնջման։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.