From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսուա Դելսարտ (ֆր.՝ François Alexandre Nicolas Chéri Delsarte, նոյեմբերի 19, 1811[1], Solesmes - հուլիսի 20, 1871[2][3], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի երգիչ, վոկալի ուսուցիչ, բեմական արվեստի տեսաբան։
Ֆրանսուա Դելսարտ | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ François Delsarte |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1811[1] Solesmes |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | հուլիսի 20, 1871[2][3] (59 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Մասնագիտություն | թատերագետ, երաժշտության ուսուցիչ, օպերային երգիչ, դերասան, երգիչ, մանկավարժ, երաժշտագետ և կոմպոզիտոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց |
Պարգևներ | |
François Delsarte Վիքիպահեստում |
Ֆրանսուա Դելսարտը ծնվել է Փարիզում, մի աղքատ ընտանիքում[4]։ Վաղ տարիքից զբաղվել է երաժշտությամբ։ Չի կարողացել հաղթահարել կոնսերվատորիա ընդունվելու մրցութային շեմը, սակայն արժանացել է Մարիա Մալիբրանի գովասանքին։ Նրան լսում են կոմիկական օպերայում և 1929 թվականին միանգամից հայտնվում է բեմում։ 1834 թվականին կորցնում է ձայնը։ Սակայն նա ամբողջապես տարված էր «մարդու մարմնի էսթետիկական զարգացման» գաղափարով, բայց արդեն գիտական տեսանկյունից։
1839 թվականին բացվում է Դելսարտի հայտնի դասընթացները։ Նրա ուսանողների և ունկնդիրների մեջ էին նաև Մարիա Մալիբրանը, Էլիզա Ռաշելը, անգլիացի ողբերգակ Ուիլյամ Չարլզ Մաքրեդին, Պասկան, Գենրիետա Զանտագը։ Դասընթացին ներկա էին մասնավորապես Շառլ Գունոն, Նապոլեոն Անրի Ռեբերը։ Լուի Ֆիլիպ արքան նրան հրավիրեց իր պալատ։ Նկարիչ Դոմինիկ Էնգրն ասաց․ «Չենք կարող ասել, թե այսօր թագավորն ով է»։ Իսկ Թեոֆիլ Գոթիեն նրան անվանել է «երաժշտական Ֆրանսուա Ժոզեֆ Տալմա», իսկ Ալֆոնս դը Լամարթինը՝ «Բարձրագույն հռետոր»։ Դելսարտը հրավիրվեց Ամերիկա՝ կոնսերվատորիա հիմնելու, բայց սկսվեց ֆրանս-պրուսական պատերազմը։ Նա Փարիզից տեղափոխվեց Ֆրանսիայի հարավ՝ իր հայրենի քաղաք՝ Սոլեմ։ Նա իր երկու դստրերին կարողացավ թելադրել մի քանի դրվագներ, որոնք հետագայում ծառայեցին, որպես նախաբան գրվելիք գրքերի համար։ 1871 թվականի մարտին նա վերադարձավ Փարիզ։ Դելսարտը մահացել է 1871 թվականի հուլիսի 21-ին։ Դելսարտը իր ժամանակից ոչ մի գրավոր նյութ չի թողել։ Նրա մի քանի աշակերտներ, նրա դստրերը, նրա որոշ հետնորդներ հավաքել են այն ամենը, ինչ մնացել է նրանից նշումների թղթերի, ուրիշ անձանց գրառումներում՝ փրկելով կործանումից այս թանկարժեք ժառանգությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.